Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության, բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում գործում են <<084101.01.06 - Անասնաբուժություն>>, <<081102.00.6 - Անասնաբուժական սանիտարիա և փորձաքննություն>> և <<084101.02.6 - Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիա>> մասնագիտությունները, որոնց ընդունելությունը իրականացվում է անվճար և վճարովի ուսուցման համակարգերում:
Վերը նշված մասնագիտությունների վճարովի համակարգ կարող են ընդունվել այն դիմորդները, որոնք միասնական քննություն չեն հանձնել, բայց հայտագրում են ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթում նշված առարկաների քննությունների գնահատականները ( մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա):