Հայաստանի Համայնքների Միությունը հայտարարում է «Իմ համայնքը» խորագրով ֆոտոմրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2017 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 23-ը ներառյալ photo@caa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մրցույթի մասնակցի կողմից հայտարարված թեմայով մեկ մինչև 5MB ծավալ ունեցող ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ բավարարող մասնագիտական կամ սիրողական լուսանկար: Նամակում անհրաժեշտ է նշել լուսանկարի կարճ վերնագիրը և պատկերված համայնքի անունը, հեղինակի անուն-ազգանունը, տարիքը, բնակության հասցեն ու կոնտակտային հեռախոսահամարը:
Հոկտեմբերի 25-ին (ոչ ուշ քան 19:00 Երևանի ժամանակով) բոլոր աշխատանքները կտեղադրվեն Հայաստանի Համայնքների Միության ֆեյսբուքյան էջում: Մինչ նոյեմբերի 1 -ը (24:00 Երևանի ժամանակով) Facebook -ի յուրաքանչյուր օգտատեր կարող է քվեարկել (like) իրեն դուր եկած լուսանկարի համար:
Նոյեմբերի 3-ին նույն էջում կտեղադրվի screenshot, որտեղ կերևա քվեարկության արդյունքները և կհայտարարվի հաղթողներին:
Մրցույթում հաղթելու է 2 մասնակցի լուսանկար` առավելագույն թվով քվե (like) հավաքած լուսանկար և Միության փորձագիտական հանձնաժողովի կողմից ընտրված լուսանկար:
Առավելագույն թվով քվե (like) հավաքած լուսանկարի և հանձնաժողովի հավանությանն արժանացած լուսանկարի հեղինակներից յուրաքանչյուրը կստանա գրքերի հավաքածու:
5 ամենաշատ քվեներ (like) հավաքած մասնակիցները, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականին արժանացած 5 մասնակիցները 2018թ. գարնանը հնարավորություն կունենան պրոֆեսիոնալ լուսանկարչի ուղեկցությամբ այցելել Հայաստանի մի քանի համայնքներ` պատրաստելու համայնքային կյանքի վերաբերյալ ֆոտոշարք:
Մրցույթի մանրամասն պայմաններին ծանոթացե՛ք այստեղ:
https://drive.google.com/…/0B_AS_8N-FgGULXJQWGZqdU5VY0U/view