ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կողմից մշակվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 907-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
Նախագծին ընթացք տալու նպատակով Արթիկի համայնքապետարանը հավաքագրում է 1955-1965թթ. Ադրբեջանում, ինչպես նաև Արծվաշենում ծնված և Արթիկում բնակվող բռնի տեղահանված այն անձանց վերաբերյալ (անուն ազգանուն, ծննդյան թիվ, հասցե) տեղեկություն, ովքեր Ադրբեջանից (Արծվաշենից) իրենց հետ չեն բերել աշխատանքային գրքույկները, կամ էլ գրքույկներում գրառումները բացակայում են, կամ էլ լրացված են թերի:
Խնդրում ենք վերոնշյալ խնդիրներ ունեցող անձանց սեղմ ժամկետներում ներկայանալ Արթիկի համայնքապետարանի քարտուղարության բաժին:
Հարգանքներով՝ Արթիկի համայնքապետարան