<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. Նոյեմբերի 19 -ին, ժամը 14:00-ին Արթիկի համայնքապետարանի շենքում /Ք.Արթիկ, Ազատության հրապարակ 1/տեղի կունենա <<ԿՈՆՍՏԱՆՏԱԲԻԼԴ>> ՍՊԸ կողմից ներկայացված Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում ծրագրի շրջանակներում իրականացվող <<Արթիկ քաղաքի փակված քարհանքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու հիմնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ինփուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Արթիկի համայնքապետարանում և Արթիկ համայնքի պաշտոնական կայքում` www.artik.am հեռ` +37424452021 քաղ.հեռ: