Ծրագրի նպատակն է պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման պայմանների կիրառման և ծախսերի փոխհատուցման միջոցով՝ Հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռք բերման և բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, բուծվող ցեղերի կատարելագործումը, տոհմային գործի զարգացումը, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ և տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակի ավելացումը, ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ավելացումը։