Կառավարությունը հաստատեց Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը։ Հայաստանի Հանրապետությունում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք: Նախադրյալներ կստեղծվեն Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար և տարիների ընթացքում կավելացվեն նոր պրոդուկտներ: Կկայունանան ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտները։ Մանրամասները՝ կից ներդիրում: