ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակիի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, հ. Արթիկ, /0244/5-20-21, artik.shirak@mta.gov.am
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
11 դեկտեմբերի 2019 թվականի N 3
|
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ
|
ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Հրավիրում ենք ձեզ Արթիկ համայնքի 2020թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկմանը` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով:
Մենք ակնկալում ենք բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով հրավիրում ենք ՀԱՄԱՅՆՔԻ 2020թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում:
Հասցեն` հ. Արթիկ.Ազատության հր.1, 1-ին հարկ, նիստերի դահլիճ:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
|
|