<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. մարտի 2-ին, ժամը 12:00-ին Արթիկի համայնքապետարանի շենքում տեղի կունենա <<ԿՈՆՍՏԱՆՏԱԲԻԼԴ>>ՍՊԸ կողմից Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում ծրագրի շրջանակներում իրականացվող <<Արթիկ քաղաքի փակված քարհանքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու հիմնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում և Արթիկ համայնքի պաշտոնական կայքում` www.artik.am:
Հեռ. 011/22-02-18, 093 80 32 28, 0244 5 20 21: