#գործ_կա
Հայտարարվում է մրցույթ Հայկական Կարմիր Խաչի ընկերության <<Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագրի շրջանակներում մեկ բուժքույրի և երկու տնային խնամք իրականացնողի թափուր աշխատատեղի համար
Աշխատանքի նկարագրություն
Պաշտոն՝ Տնային խնամող` «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագրի շրջանակներում հիմնված տնային խնամքի կենտրոնում
Զբաղվածություն՝ Լրիվ աշխատանքային օր
Վայր՝ Արթիկ, Շիրակի մարզ, Հայաստան
Ծրագիր՝ «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում»
Հաշվետու է՝ Շիրակի մարզում տնային խնամքի կենտրոնի ավագ բուժքրոջը
Ծրագրի տևողություն՝ 2020թ փետրվար – 2022թ դեկտեմբեր
Նախնական տեղեկատվություն։
«Համայնքային ինտեգրացված տնային խնամքի և առողջ ծերացման» ծրագրի նպատակն է բարելավել տարեցների, քրոնիկ հիվանդների և հաշմանդամություն ունեցող անձանց առողջությունը, բարեկեցությունը և կյանքի որակը՝ ակտիվ ծերացման և լավ գործող ինտեգրված բժշկական և սոցիալական ծառայությունների հասանելիության միջոցով:
Ծրագրի ռազմավարության հիմքում այն գաղափարն է, որ ծերերը և հաշմանդամություն ունեցող անձիք ցանկանում են ունենալ արժանապատիվ կյանք և այնքան ինքնավարություն, որքան հնարավոր է՝ մնալով տանը հնարավորինս երկար, ստանալով խնամք և աջակցություն, որն ընդգրկում է նրանց հատուկ և անհատական կարիքները, լինելով ինտեգրված համայնքային կյանքում և հնարավորություն ունենալով գործի դնել իրենց ներուժը և հմտությունները, ինչպես նաև ազդել սեփական և համայքային կյանքի վրա:
Ծրագրի ռազմավարությունը կիրականացվի մի քանի բաղադրիչների միջոցով.
1. բուժքույրերի, տնային օգնականների և կամավորների հետ միասին ինտեգրված տնային խնամքի տրամադրման կայուն համակարգի ձևավորում,
2. համայնքի մոբիլիզացում և ակտիվ ու առողջ ծերացման հայեցակարգի մշակում,
3. ՀԿԽԸ կազմակերպչական կարողությունների ուժեղացում, որը ակտիվ դեր կունենա «Համայնքային ինտեգրված տնային խնամքի համակարգի» զարգացման և Հայաստանում համայնքային աշխատանքների իրականացման գործում:
Աշխատանքի նկարագիր
Հիմնական պարտականություններ:
Անվտանգ անհատական տնային խնամքի ապահովում և բուժքույրական գործընթացի շրջանականերում տրված առաջադրանքներին օժանդակություն
* Օգնություն կենցաղում (գնումներ, կերակրի պատրաստում, մաքրում, հագուստի լվացում, ջեռուցում):
* Սոցիալական համագործակցության խթանում, ուղեկցում և այլն
* Անհատական խնամք (հաճախորդին մոտիվացնել ինքնօգնության համար, ցուցաբերել օժանդակություն հագնվելիս, ուտելիս, խմելիս, զուգարանից օգտվելիս, անձնական հիգիենան ապահովելու, տեղաշարժվելու կամ դիրքը փոխելու, դեղորայք ընդունելու նպատակով և այլն)
* Շահառուի առողջական վիճակի և/կամ այլ դիտարկումների իրականացում, դրանց փոխանցում տնային խնամքի կենտրոն՝ հետագա վերլուծության նպատակով
* Իրականացված աշխատանքի վերաբերյալ գրառումների կատարում
* Սերտ համագործակցություն թիմի բոլոր անդամների հետ:
Այլ պարտականություններ:
* Մասնակցություն առողջապահական և սոցիալական խնամքի խնդիրներին, շահագրգիռ կողմերի հետ այլ ընդհանուր նախաձեռնություններին վերաբերող նյութերի մշակմանը
* Մասնակցություն ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներին, աշխատաժողովների, հանդիպումների և այլ միջոցառումների ժամանակ ձեռք բերված գիտելիքների փոխանակում
* Մասնակցություն ՀԿԽԸ մասնաճյուղի գործունեությանը
* Այլ համապատասխան պարտականություններ, գործադիր տնօրենի և ավագ բուժքրոջ հատուկ հանձնարարականներ
Պահանջվող որակավորում:
* Բուժքույրական կրթություն (1 տարվա խնամքի բուժքրոջ կրթությունը ևս ընդունելի է)
* Փորձ /գիտելիք փոխանցելու և ուսուցանելու հետաքրքրություն
* Թիմում աշխատելու ունակություն
* Գերազանց հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների հաստատման հմտություններ
* Կարմիր Խաչում սոցիալ-առողջապահական ոլորտի աշխատանքային փորձը կամ կամավորական գործունեության փորձը կդիտվի որպես առավելություն
* Հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր)
Փաստաթղթերը կարող եք ներկայացնել մինչև 01.03.2020 թ ամեն օր ժամը 9:00-ից մինչև 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից Արթիկի համայնքապետարան: Մանրամասների համար զանգահարել 0244 5 20 21 հեռախոսահամարին