Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 54-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով` 2020թ. օգոստոսի 3-ին, ժամը 15:00-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում /ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1/ տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26_ի թիվ 60_ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերի չպատկանող) բաժնում նախատեսված գումարից հատկացում կատարելու մասին
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 5֊ի թիվ 56֊Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից <<Գրիգներս>> ՍՊԸ-ին 10.311042 հա մակերեսով Տուֆագործների փողոց 105 հասցեում լքված հանքի տարածքը վարձակալական հիմունքներով տրամադրելու մասին
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի գլխավոր հատակագծում առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխություններ կատարելու մասին