ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 54-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով` 2020թ. դեկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում /ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1/ տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 60-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 60-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> թիվ 59-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 44-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Արթիկ համայնքի ղեկավարի 2021 թվականի վարձատրության ամսական չափը սահմանելու մասին.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի 2021 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2021թվականի կառուցվածքները, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2021 թվականի համար տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու միասնական դրույքաչափերը, գույքի օտարման ու վարձակալության մեկնարկային գների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վարձավճարների դրույքաչափերը սահմանելու մասին.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի կամավոր խնդիրների սահմանելու, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման կարգը հաստատելու և սոցիալական աջակցության վերաբերյալ համայնքի կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները սահմանելու մասին
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների վճարների զեղչերի կիրառման մասին
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարման վերաբերյալ հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) բաժնում նախատեսված գումարից հատկացում կատարելու մասին:
- <<Արթիկի արևային էլեկտրակայան>> փակ բաժնետիրական ընկերության և <<Ինեկոբանկ>> փակ բաժնետիրական ընկերության հետ բանկային երաշխիքի պայմանագիր ստորագրելու համաձայնություն տալու մասին
|