ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
22 դեկտեմբերի 2020 թվական
|
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ
|
ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Հրավիրում ենք ձեզ Արթիկ համայնքի 2021թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկմանը` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով:
Մենք ակնկալում ենք բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով հրավիրում ենք համայնքի 2021թ. բյուջեի նախագծի հանրային քննարկման, որը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում:
Հասցեն` հ. Արթիկ. Ազատության հր.1, 1-ին հարկ, նիստերի դահլիճ:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
|
|