Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 54-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով` 2021թ. հունվարի 18-ին, ժամը 15:00-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում /ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1/ տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 76-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 08-ի թիվ 64-Ա և 65-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին;
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2021 թվականի բյուջեի այլ մշակութային կազմակերպություններ բաժնում նախատեսված գումարից հատկացում կատարելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչ Գյուլնարա Մխիթարյանին անօթևան ճանաչելու մասին: