Այսօր: Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2021թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՏԱԹԵՎԻԿ ՉԱՐՉՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
24/05/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
29/06/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ

24.05.2021

Հայտատու`  ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետ

ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ

Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը՝

1. իրականացնում է նախադպրոցական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը,
2. պատասխանատու է նախադպրոցական կրթության պետական չափորոշչին և համապատասխան տարիքային խմբի ծրագրերին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սաների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և համապատասխան կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:
3. լիազոր մարմին է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը,
4. կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և ներկայացնում համապատասխան լիազորված մարմնի հաստատմանը,
5. լիազոր մարմնի հավանությանն է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ձևաչափի և պահանջների համաձայն,
6. իրականացնում է օրենքով և նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն,
2) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները,
3) նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի դեպքում՝ «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը. /Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար կարող է դիմել, իսկ ընտրվելու դեպքում հայտարարված մրցույթին մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը:/
4) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.
6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.
7) 65 տարին լրացած քաղաքացիները:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝
1) թեստավորում
2) հարցազրույց:

Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով:

Փաստաթղթերի ընդունումը մինչև 13.06.2021թ. Արթիկի համայնքապետարանում, ք.Արթիկ, Ազատության հրապարակ 1 հասցեում:
Մրցույթը տեղի կունենա՝ 28.06.2021թ. Արթիկի համայնքապետարանում, ք.Արթիկ, Ազատության հրապարակ 1 հասցեում, ժամը 11:00-ին:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, Արթիկ համայնք,  Ազատության հրապարակ 1,

Հեռ..` (0244) 5 20 21

Վեբ կայք` artik.am

Էլ. փոստ` artik.shirak@mta.gov.am

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (34ԿԲ)
file (28.2ԿԲ)
file (25.3ԿԲ)
file (21.6ԿԲ)
file (20.9ԿԲ)
file (23.5ԿԲ)
Բոլորը
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 18/06/2021 թվական
Ավագանու նիստ - 03.04.2018
Ավագանու նիստ - 19.03.2018
Ավագանու նիստ 25.01.2018թ.
Ավագանու  նիստ 02.08.2018թ.
Ավագանու  նիստ 01.10.2018թ.
Ավագանու  նիստ 06.12.2018թ.
Ավագանու  նիստ 17.12.2018թ.
Ավագանու  նիստ 21.12.2018թ.
Ավագանու  նիստ 15.03.2019թ.
Արթիկի ավագանու հերթական նիստ: 30.07.2019թ
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 10.10.2019թ
2020 թվականի բյուջեի հանրային քննարկում, Արթիկ
Արթիկի ավագանու նիստ, 23.01.2020թ.
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 27. 03. 2020թ.
Արթիկի ավագանու նիստ 08 12 2020թ
Արթիկի ավագանու նիստ 23/12/2020թվական, մաս 1
Ավագանու արտահերթ նիստ 16.02.2021 թվական
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 15/04/2021 թվական
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 18/06/2021 թվական
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21, 5 26-04
artik.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner