Գեղարքունիքի մարզում` Շորժա-Սևանա լճի թերակղզու հատվածում սեպտեմբերի 19-ին կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը։
Կառավարության որոշմամբ 25.7 մլն դրամ է հատկացվում մրցաշարի իրականացման համար: Մրցաշարի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը, ինչպես նաև «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը։
Մրցաշարը նախատեսվում է անցկացնել երկու տարիքային խմբով` կանանց և տղամարդկանց ներգրավմամբ:
1-20-րդ տեղը զբաղեցրածներին տրամադրվող դրամական մրցանակների ֆոնդը կկազմի 14.9 մլն դրամ։
Առաջին տեղը գրաված հեծանվորդը կստանա 1 միլիոն դրամ, 2-րդ տեղը` 600 հազար դրամ, իսկ երրորդ տեղը՝ 400 հազար դրամ։