«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ.Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «Գրիգներս» ՍՊԸ կողմից նախատեսված ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տուֆի հանքավայրերի արևելյան տեղամասի շահագործման աշխատանքների գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /երրրորդ փուլ/:Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայք էջում (http://env.am/): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ հեռ. 011 22 02 17, 0244 5 20 21: