Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 54-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով` 2021թ. հոկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում /ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1/ տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ`
հետևյալ օրակարգով
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 08-ի N 64-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:
- <<Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցութային հանձնաժողովի կազմում համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների և ավագանու անդամների թեկնածուների կազմը հաստատելու վերաբերյալ: