Այսօր: Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2022թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Արթիկի ֆուտբոլի մարզադպրոց ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթի հրավեր
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՏԱԹԵՎԻԿ ՉԱՐՉՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
16/05/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
17/06/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հավելված

Արթիկ համայնքի ղեկավարի 2022 թվականի

մայիսի 12-ի N 366-Ա որոշման

Հայտարարություն 

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի  ֆուտբոլի  մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի ֆուտբոլի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվում է մրցույթ:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն

1)տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝

1.1)բարձրագույն կրթություն,

1.2)վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ (հիմք ընդունելով <<Հանրակրթության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մաս)

գ)տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում՝ ՀՀ Սահմանադրություն, աշխատանքային օրենսգիրք, սպորտի ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր/:

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`

1)տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 2)ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, 3)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

4)աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ, 5)ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն, 6)առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1)դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, 2)տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

3)օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն,

4)դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

5)զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել,

6)ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են,

7)65 տարին լրացած քաղաքացիները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը

1)դիմում,

2)մեկ լուսանկար` 3x4 չափսի,

3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,

4)ինքնակենսագրություն,

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,

6)տեղեկանք` մշտական բնակության վայրից. Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերի պատճենները` բնօրինակի հետ միասին, ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝

1)թեստավորում

2)հարցազրույց:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով, կամ անձը հաստատող փաստաթղթով: Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 07.06.2022թ. ներառյալ:

Մրցույթը տեղի կունենա՝ 17.06.2022թ.-ին ժամը 11:00-ին. հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1, Արթիկի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճ Հեռ..` (0244) 5 20 21

Վեբ կայք` artik.am

Էլ. փոստ` artik.shirak@mta.gov.am

Մրցույթի հարցաշարերը կցվում են:

Արթիկի համայնքապետարանի աշխատակազմ

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (20.9ԿԲ)
file (21.9ԿԲ)
file (34ԿԲ)
file (28.2ԿԲ)
file (18.8ԿԲ)
file (47.5ԿԲ)
file (149.5ԿԲ)
Բոլորը
Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստ 07.06.2022 թվական
Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 22/03/2022
 07.03.22 Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջա
08/02/2022թ.  Արթիկի ավագանու առաջին  նստաշրջանի հ
Արթիկ  համայնքի ավագանու արտահերթ  նիստ 24/01/2022
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 30/12/2021 թ
Արթիկ համայնքի 2022թ բյուջեի նախագծի հանրային քննա
Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի երդման արա
Ավագանու նիստ - 03.04.2018
Ավագանու նիստ - 19.03.2018
Ավագանու նիստ 25.01.2018թ.
Ավագանու  նիստ 02.08.2018թ.
Ավագանու  նիստ 01.10.2018թ.
Ավագանու  նիստ 06.12.2018թ.
Ավագանու  նիստ 17.12.2018թ.
Ավագանու  նիստ 21.12.2018թ.
Ավագանու  նիստ 15.03.2019թ.
Արթիկի ավագանու հերթական նիստ: 30.07.2019թ
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 10.10.2019թ
2020 թվականի բյուջեի հանրային քննարկում, Արթիկ
Արթիկի ավագանու նիստ, 23.01.2020թ.
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 27. 03. 2020թ.
Արթիկի ավագանու նիստ 08 12 2020թ
Արթիկի ավագանու նիստ 23/12/2020թվական, մաս 1
Ավագանու արտահերթ նիստ 16.02.2021 թվական
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 15/04/2021 թվական
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 18/06/2021 թվական
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21, 5 26-04
artik.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner