01.05.24
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ.Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի` Աշխատանքի և աշխատավորի օրվա կապակցությամբ։ Թե՛ մեր երկրում, թե՛ Արթիկ համայնքում աշխատավորը մշտապես աչքի է ընկել իր ստեղծագործ մտքով և արարող ձեռքով։ Այսօր մենք բոլոր ջանքերը պետք է ներդնենք` Արթիկ համայնքում արժանապատիվ աշխատանքի և վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր համայնքի բնակիչների բարօրությունն ապահովելու համար։ Քրտնաջան աշխատանքն ու բազմավաստակ աշխատավորն ավանդաբար մեծ պատիվ ու հարգանք են վայելել դեռևս մեր նախնիների մոտ: Աշխատասեր ու բարեխիղճ մարդը միշտ բարձր է գնահատվել` հասարակության համար լինելով լավագույն օրինակ։Մեր աշխատանքով Արթիկ համայնքը պետք է ընթանա ժամանակին համընթաց` յուրացնելով նորարարությունները և աշխատանքի ...
Մանրամասն |
|
30.04.24
Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում նշվել է Պարի միջազգային օրը
|
2024 թվականի ապրիլի 29-ին` Պարի միջազգային օրը, Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպել էր միջոցառում։ Միջոցառմանը Արթիկ համայնքի կրթամշակութային ՀՈԱԿ-ների սաները, Արթիկ համայնքում գործող պարային խմբերը, անհատ կատարողները հանդես են եկել պարային համարներով և ներկայացրել են ազգային մշակույթին բնորոշ տարրեր։
|
|
28.04.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
🚜<< Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ✔️հեղեղատարի մաքրում Պեմզաշեն գյուղում, ✔️խցանված ջրագծերի ապամոնտաժում և վերանորոգում, հարակից դետալների նորերով փոխարինում Արևշատ գյուղում, ✔️Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ, Արևշատ, Գեղանիստ գյուղերի ջրագծերի կենտրոնական փականների և հորատանցքերի նորոգում և նորերով փոխարինում։ Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կատարվելու են ինչպես Արթիկ քաղաքում, այնպես էլ համայնքի բոլոր գյուղերում։
|
|
27.04.24
Ապրիլի 27-ին Արթիկ համայնքում նշվել է Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրը
|
✅2024 թվականի ապրիլի 27-ին <<Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ում նշվել է Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրը։2019 թվականի ապրիլի 9-ից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած <<Տոների և հիշատակի օրերի մասին>> օրենքում կատարված փոփոխությամբ ապրիլի վերջին օրը նշվում է որպես Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օր։ Արթիկի <<Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ում այս նպատակով տեղի է ունեցել հանրային քննարկում, որը վարել է <<Հովհաննես Թումանյանի թանգարան>> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը։Հանրային քննարկմանը մասնակցել են Արթիկ համայնքի հասարակական կյանքում ակտիվ երիտասարդները։Լուսինե Ղարախանյանը ...
Մանրամասն |
|
25.04.24
Կառավարության այսօրվա որոշմամբ`
1,8 մլն դրամ գումար է նախատեսվել Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման համար
|
Կառավարության այսօրվա որոշմամբ` 1,8 մլն դրամ գումար է նախատեսվել /Հ-21, /Հ-75/ - Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 - կմ23+900 հատվածի հիմնանորոգման 2024 թվականին իրականացվող աշխատանքների համար։ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 - կմ23+900 4.9կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը գտնվում է Շիրակի մարզում` Արթիկ քաղաքի տարածքում։ Ճանապարհահատվածում ընդգրկված են Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի, Ղարիբջանյան, Բաղրամյան, Սակաձե, Գրիգոր Նարեկացի փողոցները և էստակադան։ 🌐Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
25.04.24
Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներն այցելել են Արթիկ համայնք
|
🇦🇲🇲🇫Ապրիլի 25-ին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն ընդունել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին` Ադրիան Սաժի գլխավորությամբ։Արթիկի համայնքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ Անան Ոսկանյանը խնդրել է Ադրիան Սաժին իր երախտիքի խոսքը փոխանցել ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին` իրենց հանգանակած միջոցներով Արթիկի Միսաք Մանուշյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոնում գտնվող ֆրանկոֆոն ակումբը վերանորոգելու և կահավորելու համար, անդրադարձ է կատարվել ֆրանսահայ համայնքի հետ համագործակցության ընդլայնմանը և զարգացմանը, մշակութային կապերի խորացմանը։Անան Ոսկանյանը և Ադրիան Սաժը կարևորել են Արթիկ համայնքի և ֆրանսահայ համայնքի միջև սերտ համագործակցությունը, ...
Մանրամասն |
|
25.04.24
Արթիկ համայնքում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները
|
🚜Արթիկ համայնքում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը հետևել է Արթիկ քաղաքի Անկախության փողոցում իրականացվող փոսալցման, նորոգման աշխատանքներին, զրուցել շինարարի հետ, կատարել նկատառումներ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |