arm rus enga

 
 
Հիմնական էջ |Արթիկի մասին | Ծառայություններ | Լուսանկարներ| | Էլ-Փոստ | Արթիկ Գիրք| | Լինկեր | Կոնտակտներ
 
 
aaԱՐԹԻԿԻ ՄԱՍԻՆ
     
 

Հնագիտական ուսումնասիրությունները հաստատում են Արեւելյան Շիրակում, այսինքն` ներկայիս Արթիկի, Անիի եւ Ախուրյանի շրջանների սահմաններում մարդկությունը բնակություն են հաստատել իր պատմության դեռ շատ հնագույն ժամանակներից: Հայտնի է նույնպես, որ ուրարտացիները` Ախուրյան գետի հովտով դեպի հյուսիս կատարած իրենց արշավանքների ժամանակ, Արգիշտի երկրորդի ժամանակ /714-685թթ մ.թ.ա./ գրավում են Արթիկի, Անիի եւ Ախուրյանի այժմյան շրջանների բռնած տերիտորիան եւ շրջակա երկրամասերը: Պատմական աղբյուրների որոշ տեղեկություններից պարզ է դառնում, որ Շիրակի գավառը մինչեւ 4-րդ դարը կազմել է Արշակունի թագավորների արքունի տան ժառանգական սեփականությունը: Հայոց Տրդատ Գ թագավորը /297-330թթ./ Շիրակը նվիրում է կամսարական իշխաններին, որոնց տիրապետության շրջանում կուլտուրան ու արվեստը հասնում են զարգացման համեմատաբար բարձր աստիճանի: Դրանց վառ օրինակներն են Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին /7-րդ դար/, իսկ նրանցից դեպի արեւելք գտնվող Ս. Աստվածացին եկեղեցին /6-րդ դար/: Հայոց Ներսես Ե. Աշտարակեցի կաթողիկոսը մի գրությամբ տեղեկացնում է, որ ինքը դեռ սարկավագ եղած ժամանակ Ղուկաս կաթողիկոսի օրոք 1789թ. այցելում է Հառիճավանքը, նշելով, որ Շիրակը գտնվում էր մահմեդական տիրապետության տակ եւ, որ կառավարիչը նստում էր Արթիկ գյուղում:

Մահմեդ խանին հաջորդող Հասան խանի արշավանքների հետեւանքով վերջնականապես ամայացան Շիրակի գյուղերը: Ականատեսի պատմածով ամբողջ Շիրակն ամայի ու անմարդաբնակ էր, միայն Հոռոմ գյուղում կային մի քանի տուն բնակիչներ: 1827-28թթ ռուս-թուրքական պատերազմից հետո սահման դարձավ Ախուրյան գետը: Հաջորդ 1829-30թթ արեւելյան Շիրակը բնակեցվում է Կարսից եւ Էրզրումից եկած հայ գաղթականներով: Եվ դրանից հետո սկսվում է Արթիկ քաղաքի ներկայիս տարածքի վեաբնակեցումը Կարսից եւ Էրզրումի Կան գյուղաքաղաքի բռնագաղթված բնակիչներով: Տուֆի ու պեմզայի հայքավայրերի հետազոտման ու արդյունահանման աշխատանքների կազմակերպմաբ, որը դեռ հայտնի էր շատ վաղուց /3-ից 5-րդ դդ/ եւ որի ուսումնասիրությամբ առաջին անգամ զբաղվել է Հ. Աբիխը 19-րդ դարի 50-ական թթ.:

1925-1926թթ կառուցվեց Գյումրի-Պեմզաշեն երկաթգիծը: Արթիկ տուֆի հանքավայրերը սիստեմատիկորեն հետախուզվեցին 1927թ-ից: Ստեղծվեց հզոր արդյունահանող արդյունաբերություն: ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության 1938թ-ի հոկտեմբերի 20-ի հրամնաով բնավանից դարձվեց շրջանային ենթակայության, իսկ 1945թ-ից հանրապետական ենթակայության քաղաք: Արթիկը ուրպես քաղաք առաջին անգամ հատակագծվել է 1948թ-ին, վերահատակագծվել` 1965թ-ին ճարտարապետ Ա. Ամիջանյանի կողմից: Համաձայն վերջինի` Արթիկը զբաղեցնելու է 500 հա տարածություն: 1971թ-ին քաղաքում գործում էին արդյունաբերական 10 ձեռնարկություններ` տարեկան 10100հզ ռուբլու համախառն արտադրանքով եւ 2060 բանվոր ծառայողներով: Առաջատար ճյուղում` տուֆի հանույթներում, որը տալիս էր համախառն արտադրանքի 39 տոկոսը, 1975թ-ի դրությամբ զբաղված էր բանվոր ծառայողների 55 տոկոսը:

Արթիկում գործում էին Վակումային Էլեկտրավառարաններ, Ռեզիստորների, Կոնդեսատորների եւ Տուֆաբլոկների գործարանները, Կենցաղասպասարկման կոմբինատը, պանրի, հացի գործարանները, շրջանային տպարանը, ապակյա տարրաների, կաղապարների գործարանը (1976թ), գորգագործական ֆաբրիկան եւ այլ ձեռնարկություններ: Իր բնակչության թվով Արթիկը 19-րդ դարի 2-րդ կեսին Հայաստանի մարդաշատ բնակավայրերից էր: 1831թ-ին 647 բնակչի դիմաց 1873թ-ին Արթիկն ուներ 2359, իսկ 1897թ-ին 2950 բնակիչ, որոնց իմնական մասը ներգաղթել են 1829-30թթ Էրզրումից եւ Կարսից: Արթիկը գրեթե միատարր հայաբնակ քաղաք է: 1975թ-ի տվյալներով նրա բնակչությունը 16400 մարդ էր: Արթիկը գտնվում է Արագած լեռան հյուսիս-արեւմտյան ստորոտի, մեղմաթեք սարահարթի վրա: Բարձր է ծովի մակարդակից 1780մ: Օդի նվազագույն ջերմությունը իջնում է -30-ից, իսկ առավելագույնը հասնում է +34-ի: Տեղումների տարեկան քանակը 516մմ է: Շրջակայքը անտառազուրկ է: Ավտոմոբիլային ճանապարհներով կապված է Երեւան-Գյումրի-Երեւան- Սպիտակ մայրուղիների հետ:

Արթիկ քաղաքի քաղաքապետներն ու քաղսովետի նախագահներն են եղել`
Տաճատ Գասպարյան, Ժորա Պետրոսյան, Վանյա Սահակյան, Վելիխան Առաքելյան, Ռուբիկ Վարդանյան, Սերյոժա Բաբոյան,Հմայակ Աբրահամյան:

Գործող քաղաքապետ`Խաչատուր Վարագյան

 

 

 

Հիմնական էջ |Արթիկի մասին | Ծառայություններ | Լուսանկարներ| | Էլ-Փոստ | Լինկեր | Կոնտակտներ | Գրքեր


Copyright© 2005-2007 Alfa telecomunications. .
All rights reserved.
..................................................................................................
Send comments and suggestions to
info@artik.am