arm rus eng a

 
 
Հիմնական էջ | Արթիկի մասին |Ծառայություններ | Լուսանկարներ | |Էլ-փոստ | Լինկեր | կանտակտներ | Գրքեր
 
 

Ստեղծագործող Արթիկցիներ

     
 

1 2 3

Գրի, արվեստի ու ճարտար ձեռքերի Արթիկ

Արագածի զմրուխտ փեշերից մինչև Հարսնասար և այստեղից Վարդասարի կողմերով, մինչև սահմանամերձ Գուսանագյուղ ու ձախակողմյան ցածրանիստ բլուրներով դեպի Կամքարի լանջերը Շիրակի դաշտավայրը եզերվում է Հոռոմի բարեբեր հանդերում, իսկ բարձրավանդակը ձգվում է լեռներն ի վեր` Թագավորական լճի ժայռեղեն ակունքները: Ծաղկաբույր լեռնաստան, շոյիչ բնաշխարհ, հով ու զովի, սիրո ու բարության առաքիչ, որը պիտի դառնար տիեզերական իմաստությամբ առլեցուն Վարպետի քնարաշունչ հանգրվանը:

Է~յ Մանթաշի արազ-հովիտ,

Դուն զմրուխտե օրօրոց`

Ծաղիկներդ լուսափթիթ`

Վարդ մետաքս, վառ ծածկոց:

Նվիրյալ ու զորաձեռք Արթիկ, շուրթերին մեծն իշխանավոր Վահրամ Պահլավունու խոսքերը` <<Պիտի կյանք տանք, որ շարունակվելը չվերջանա>>: Ու տվել է և' կյանք, և' կենսապարգև հող-հազար հիսուն հեկտար: Նվիրաբերել է, որ խորանիստ ծալքերից լույս աշխարհ բերի վարդաշող տուֆը ու նրանով զարդի Հայաստան աշխարհի քաղաքներն ու ավանները և Չարենցի անունը կրող մի ողջ քաղաք:

Փռվել է շքեղ իմ քաղաքը նոր

Հովհանու ներքո Արագած լեռան,

Հայացքով խնդուն և արևաբար,

Ալիքով շողուն, տեսքով Նաիրյան:

Այո', ժամանակի խաչմերուկներից աղերսներ են լսվում, սրտահույզ մեղեդի: Արթիկի քաղաքապետարանի հոգածությամբ մեզ ընծայված <<Արթիկ>> գրական- հասարակական այս տարեգիրքը, որպես սիրո ու գեղեցկութթյանավետաբեր թող ներկայանա ամենքին ու ծիծեռնակի պես իր բույնը հյուսի յուրաքանյուր սրտում` սպասելով մի նվիրական, որ առաջինին պիտի հաջորդի երկրորդը, երրորդը և այսպես շարունակ:

Ալբերտ Հովհաննիսյան

Ծնվել է 1924թ-ին Հառիճում. արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս: Հայրենական Մեծ պատերազմի մասնակից: ՀՀ վաստակավոր լրագրող, <<Ոսկե գրիչ>> մրցանակի կրկնակի դափնեկիր: Հեղինակ է 36 գրքի ու 4 վավերագրական ֆիլմերի: Հավերժ հիշատակ նրա անվանն ու գործին:

Ռոմել Քերոբյան

նվել է 1947թ. Արթիկի շրջանի Նորաշեն գյուղում: Մեծ Մանթաշի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆալուլտետը: Տպագրության է հանձնել բանաստեղծությունների <<Օրերիս ձայնը>> վերնագրրով ժողովածուն: Տպագրվել է հանրապետության տարբեր թերթերում:Նրա ստեղծագործութունները հաղորդվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ:

Ես` բնության մի կտոր,

Ես` մի փոքրիկ բնություն...

Ես` մի ջրվեժ, ես` երկինք,

Ես` երկնքի մի բուռ ամպ,

Ես` այգաբաց արարող,

Լույսի մի ծիլ, հավքի ձայն,

Եվ ես ինքս, ինքս իմ մեջ`

Հողի, լույսի սուրբ դաշինք:

--------------------------------------------

Ես` բնության մի կտոր,

Ես` մի փոքրիկ բնություն:

Զվարթնոց

Դավանանքի պես

Քարերին է նստել մի ծանր լռություն,

Համբերանքի պես`

Լռելյայն խղճահարված Ճակատագիր...

Քարե մի արծիվ

Ճանկերում հզոր իր կամքն է պահել

Գոյատևության...

Կարինե Քերոբյան

Ծնվել է 1977թ-ին Արթիկ Քաղաքում: Ունի բարձրագույն կրթություն: Աշխատում է դպրոցում` որպես հոգեբան:

Անհայտ կորած մշուշի մեջ

Սեղմ գիշերն է անրջում,

Մոլոր խոհերս են թափառում

Երազներով մշտարթուն:

Երազներս նոր են ծաղկում

Այգաբացի պես` բողբոջ,

Այգում ծաղկած դեղձենու պես`

Աչքս լույսի է կարոտ:

Մոլոր խոհերս են թափառում

Ջերմ հուշերով մշտարթուն:

Այսպես կյանքը հուն է մտել`

Այգաբաց է սպասվում:

Սամվել Սաֆարյան

Ծնվել է Արթիկի շրջանի Նորաշեն գյուղում 1945թ-ին: Սովորել է Մանթաշի միջնակարգ դպրոցում:1968թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը: Սամվել Սաֆարյանը /Քերոբյան/ գրքի գրքի հեղինակ է: Նրա բանաստեղծություններից շատերը, երգեր դարձած, հնչում են Հայրենիքում և սփյուռքում, իսկ փիլիսոփայական մտքերը դարձել են թևավոր խոսքեր:

Շախմատի դաշտ է ... Ու նախնյաց կարգով

սպան զինվորին տանում է մարտի,

Նավակ-ամրոցներ, ու մարտակառքով

Ճակատ են տալիս... Տերն ու բախտի,-

Զինվորի աչքը անցավ կուռ շարքով.

- Թագուհի, արյան հեղումը կանխիր:


Արտավազդ Ադամյան

Ծնվել է 1901թ նախկին Արթիկի շրջանի Անուշավան գյուղում`/Պարնի/: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: Նա իր հետնորդներին թողել է հուշերի, զրույցնեի, ակնարկների, երգիծական պատմությունների ու բանաստեղծությունների բավականին ուշագրավ ժառանգություն:

Ինչ անել

Հազար անգամ, հազար տարի որ խոսեմ,

Չի դադարի սրտիս վիշտը ինչ անեմ,

Ոմ դիմեցի բողոքներով լալագին,

Ոչ ոք չօգնեց, ոչինչ չարին, ինչ անեմ:

Ում դիմեցի, խորհուրդ տվին, թե` լռեմ

Եվ անտեղի, կյանքս իզուր չմաշեմ:

- Լավ է,- ասին,- աչքդ փակիր, կույր եղիր,

Ականջներդ ամուր փակիր` խուլ եղիր:

Ես լսեցի բարեկամիս խորհուրդը,

Բայց որ հոգիս տառապում է ինչ անեմ:


Անահիտ Տիգրանյան

Ծնվել է 1949թ. Արթիկի շրջանի Գետափ գյուղում, ուսուցչի ընտանիքում: Ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվի ու գրականության ֆակուլտետը 1977թ.: 1987թ. աշխատել է թիվ մեկ մանկապարտեզում, որպես տնօրեն և մինչ օրս էլ աշխատում է: Գրել սկսել է 1999թ-ից:

Մայրս քնքուշ մի էակ էր`

Իր անվանը խիստ նման

Հասմիկի պես անուշ բույրով,

Հասմիկի պես աննման:

Ամեն անգամ ծաղկած միջին

Ես նրան եմ որոնում,

Գուցե թե իմ Հասմիկ մայրն է

Հասմիկների մեջ բուրում:


Անդրանիկ Ղարոյան

Ծնվել է 1949թ-ին Հառիճում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի նավան պետական մանկավարժական ինստիտուը: Աշխատել է <<Հառիճ>>-ի պատմամշակութային թանգարանի` որպես տնօրեն: Մի շարք ստեղծագործությունների հեղինակ է:

Քո ժպիտով կանացի

Ինփ քո գերին արեցիր,

Քնքշորեն գերեցիր

Քո ժպիտով կանացի...

Դու հայացքս բռնեցիր,

Քո ժպիտով կանացի

Ինձ քո գերին արեցիր:

Արմեն Բիչախչյան

Ծնվել է 1984թ. Արթիկում: 1998թ. ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղ-ուսումնարանը: Մասնակցել է .

2002թ. նկարիչների միությունում խմբակային ցուցահանդեսին:

2003թ. ժամանակակից արվեստի թանգարանում ք.Երևան <<Ջազ>> կոմպոզիցիա:

2003թ. Գեղ. Ակադեմիայի կողմից կազմակերպված ցուցահանդեսի:


Արեգնազան Մխիթարյան

Ծնվել է 1902թ. Գյումրիում: Ավարտել է մանկավարժական ինստիտուտը: Աշխատում է Մեծ Մանթաշի դպրոցում, որպես տնօրեն: Նրա բանաստեղծությունները մշտապես տպագրվել են տեղական թերթերում, ասմունքվել է ռադիոյով ու տարբեր բեմերից:

Անմեղ հոգուս մաքրությունը

Ետ բերել եմ ուզում,

Կյանքում եղած չարն ու բարին

բաժանել եմ ես ուզում,

Սիրո հևքի անուշ երգից

սիրտս լացել ե ուզում,

Սիրող սրտերն իրար հասցնող

Կամուրջ կապել եմ ուզում:

Անի Խաչատրյան


Ծնվել է 1985թ. Արթիկում: Ուսանողուհի է Հյուսիսային համալսարանի Արթիկի բաժանմունքի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

Ես պաշտում են Մեծն Տերյանին,

Հարգում եմ նրա թախծոտ, նուրբ հոգին,

Հիշում եմ նրա աշունն անտառում,

Անձրևի երգը` դալուկ դաշտերում:

Ես ինձ զգում եմ մոտ ու հարազատ,

Տերյանի հոգուն, Տերյանի երգին,

Թող նա մնա իմ հոգում ազատ,

Ինչպես լույս փարոս իմ ճանապարհին:


Անահիտ Գևորգյան

Երևանի Հյուսիսային համալսարանի Արթիկի բաժանմունքի լրագրության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի: Ծնվել է 1986թ. գյուղ Անուշավանում:

Թե իմ խինդը ծովին տանես

Թե իմ խինդը ծովին տանես

ծովն իր վիշտը կմոռանա,

կհանդարտվի լուռ լռակյաց,

Հոգով իսկույն կմոռանա:

Թե փոթորկող սիրտս հանկարծ

Տանես ու տաս ծովին նորից,

Կփոթորկվի ծովը իսկույն,

Եվ դուրս կելնի իր ափերից:


Աննա Ղազարյան

Ծնվել է 1981թ. Արթիկում: Ավարտել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը` ստանալով տեխնիկ-ծրագրավորողի մասնագիտություն: Աշխատում է իր մասնագիտությամբ:

Եվս մեկ անգամ իր սիրտը սիրեց

Սիրեց ուժգնորեն և մոլեգնորեն,

Եվ չիմանալով, որ եվս մեկ անգամ պիտի մերժվի,

Իր սիրած սրտից, իր միակ սիրուց:

Բայց ավա~ղ... ավա~ղ, ևս մեկ անգամ

Իր սիրող սիրտը խորը տառապեց,

Եվ տխուր մենակ անկյուն նա քաշվեց:

Բոլորից ծածուկ , բոլորից հոգնած

Նա լռությամբ արցունքներ թափեց,

Սրտի դռները փակեց բոլորի և հեքիաթային աշխարհի առջև:

Ապրեց նա այսպես մեն մենակ, լքված

Մինչև որ եկավ ժամը գնալու

Կապույտ երկնքի անհուն խորքերը.

Եվ Աստված նրան լուռ ընդունեց

Իր հեքիաթային պարտեզը` դրախտ:

Եվ սիրեց նրան խորը, հավիտյա:

Արփինե Հովհաննիսյան

Ծնվել է Արթիկում 1978թ.: Ունի բարձրագույն կրթություն, ստեղծագործել է դպրոցական տարիներից:

Հուսալ

Հուսալ... դա ամեն ինչէ,

Մթին անտառում մանկան քրքիջ է:

Մինչև անգամ երբ, մենակ ես,

Հուսալը մեկին կերջանկացնի քեղ,

Մինչև անգամ երբ աղքատ ես, հուսալը փողին կկշտացնի քեզ,

Հավատացնում եմ... Հուսալ... դա ամեն ինչ է.

Մթին աշխաևհումմանկան քրքիջ է:

Մինչև անգամ երբ հույս չունես,

Հուսալը հույսին կպայծառացնի քեզ.

Ով մարդ արարած, միթե հավատ չունես,

Որ ամեն բարիք, որ քեզ է տրված, դա էլ հերիք է, որ դու վայելես:

Չարն արհամարի'ր, եղի'ր բարետես,

Լինել վրեժխնդիր, այն չի օգնի քեզ,

Սիրիր ամենքին, ինքդ էլ կսիրվես,

Լոկ այն ժամանակ հավատացնում եմ քեզ,

Հուսալ... դա ամեն ինչ է.

Մեղքերի ծովում հույսի քրքիջ է:

Արայիկ Հարությունյան

Ծնվել է 1978թ.: 1995թ. ընդուվել է և 1999թ. ավարտել է ՖԱ տեխնոլոգիական ֆակուլտետը: 1999թ. ընդունվել և 2001թ. ավարտել է ՀԱ մագիստրատուրան` ստանալով մագիստրոս-տեխնոլոգի որակավորում: 2001-2005թթ եղել է ՀՊԱՀ-ի <<Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի>> ամբիոնի արտադրությունից չկտրված պետպատվեր անվճար հեռակա ուսուցման ասիսցենտ: Ա. Հարությունյանի գիտական աշխատությունները նվիրված են վայրի խաղողի ծաղկամզվածքի հետազոտմանը` որպես հումք բուրավետացված գինիների արտադրության համար: Ստացված արդյունքները հրապարակված են հանրապետական հանդեսներում: 3 գիտական ոդվածները քննարկվել են գիտաժողովում: Համաձայն ԲՈՀ-ի կանոնակարգի, հանձնել է ուրակավորման քննությունները /փիլիսոփայություն, անգլերն լեզու, <<Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության տեխնոլոգիա>>/ և ատուգարք` ինֆորմատկա: Հայցորդի կողմից մասնագիտական խորհրդին ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են ԲՈՀ-ի պահանջներին:



 

 

Հիմնական էջ | Արթիկի մասին | Ծառայություններ | Լուսանկարներ| Էլ-փոստ | Լինկեր | Կանտակտներ | Գրքեր


Չորեքշաբթի, Նոյեմբեր 21, 2007

Copyright© 2005-2007 Alfa telecomunications. .
All rights reserved.
..................................................................................................
Send comments and suggestions to
info@artik.am