Ծնվել է 1946թ. Արթիկի Նոր Կյանք գյուղում: Աշխատել է
շրջանային <<Լեռնագործ>> թերթի խմբագրի տեղակալ, Արթիկի շրջանի
մշակույթի բաժնի վարչության պետի տեղակալ, <<Հայոց աշխարհ>> օրաթերթի
Շիրակի մարզի սեփական թղթակից: ՆերկայոõÙս աշխատում է Արթիկի քաղաքապետարանում
և դասավանդում է Հյուսիսային համալսարանի Արթիկի բաժանմունքում: Նրա արձակ
ստեղծագործությունները տպագրվել են տարբեր թերթերում: ՆախկինԽՍՀՄ և Հայաստանի ժոռնալիստների միության անդամ
է:
***
Լվացած-մաշված,
փոքրացած գնդի վրա կանգնեց նորելուկը և ձայնեց.
_
Եղբայրնե’ր, ճահիճները մեզ պետք չէին, բայց անցանք, աստղերն էլ պետք չէին, բայց
տեսանք…, _ դադար տվեց, անտես իջավ գնդից ու մեջքը հենեց <<բլոջի
երկրագնդին>>:
Ուզեց
շարժել, չշարժվեց…
_ Էվրիկա,_ գոãեց,_սկսվում
է նորից:
***
_ Ծղրիդ, լռում ես, գիշե±ր
է, գուցե մտնում ես քո թփի տակ, որ ճըռռ-ճըռռաս:
_ Էս է իմ թուփը, էս էլ իմ հողն է, հողի վրա է իմ թուփը…
Բլոջը գունդ ունի, որ ոտ-մազիկների մեջ է: Էդ երկրի գունդն է: Նա մեռավ, բայց
սերունդ թողեց…
Ձորերում, մթության մեջ հազարաձայն արձագանքվեց
ձիու խրխինջը:
Մնացական
Խաչատրյան
Ծնվել է 1947թ. Արթիկում: Սովորել էԱրթիկի տեխնիկումում: Գրել սկսել է 1967թ-ից:
Բազմիցս տպագրվել է շրջանային մամուլում: Ներկայացվել է նաև ազգային ռադիոյի
<<Ասուպ>> հաղորդաշարով:
Երբ…
Արարատյան դաշտ, անունիդ մատաղ,
Քեզ գովերգել են բազում երգ ու տաղ,
Շղթայված լեռան դու ազատ հովիտ,
Երբ պիտի փարվես դու Վանա ծովիդ,
Եվ դու էլ, Շիրակ, այդպես տխրամած,
Մինչ ե±րբ
լուռ կանգնես Անիիդ դիմաց…
Մառլենա
Հարությունյան
Ծնվել է 1946թ. ԱÝÇÇ շրջանի Ձիթհանքով գյուղում: Ապրում է Արթիկի շրջանի Հառիճ գյուղում: Աշխատում է
տեղի միջնակարգ դպրոցում` որպես դասվար:
Իմ ուսուցչուհին
Դու’ հուշերիս մեջ, հոգուս խորանում,
Մանուկ օրերիս արև ջերÙացնող
,
Հիմ³ ես արդեն քո այն տարիքում
Քո աշակերտն եմ դարձել երազող:
Այն ինչ հրաշք է, որ ես արդեն ծեր,
Տատիկ եմ Ãեև
թոռներով պես-պես,
Բայց դու ինձ հետ ես, ուսուցի’չ, իմ սեր,
Իսկ ես առաջվա աշակերտն ինչպես:
Քանի դեռ կապրեմ`թեկուզ դառնահեծ,
Քեզ եմ պարտական լինելուս համար,
Դու հավերժորեն իմաստուն ու մեծ,
Իսկ ես դեռ ապրող քո լույսով անմար:
Միքայել
Ղալթաղչյան
Ծնվել է 1923թ. Արթիկի շրջանի Փանիկ գյուղում:
Աշխատել է Արթիկի ժող. կրթության բաժնի վարիչ, երկար տարիներ ղեկավարել է Փանիկի
միջն. ¹պրոցում: Հանրապետության վաստակավոր մանկավարժ:
Ընթերցողի դատին է հանձնել<<Կարոտի օրեր>>, <<Որբ
նապաստակը>>, <<Իմ շավիղով>> և <<Վերջին
մամիկոնյանները>>ժողովածուները:
Սարերը
պար են բռնել
Սարերը պար են բռնել,
Հին հարսանիք է.
Ժայռերը քար են կտրել,
Հրաշք տեսիլք է:
Գետերը երգ են հյուսում,
Խորհուրդ ու միտք է:
Արտերն են մեղմ փսփսում,
Ձեռագիր գիրք է:
Ձորերը ականջ են դնում,
Վտանգավոր է:
Այգն արեգակ է գնում.
Աննման օր է:
Մետաքսե
Ծնվել է Արթիկի շրջանի Արևշատ գյուղում: Ավարտել
է Վանաձորի մանկավարժական ուսումնարան(1947): 1952թ-ին ընդունվել է Երևանի Խ.
Աբովյանի մանկավարժական ինստիտուտը,1958-ին` Մոսկվայի ԽՍՀՄ Գրողների միությանը կից
ինստիտուտը: Առաջին գիրքը <<Ջահելություն>>-ը լույս է տեսել 1975-ին`
արրժանանալով Պարույր Սևակի բարձր գնահատականին: Ժողովածուներն են` <<Կնոջ
սիրտ>>, <<Նվիրոում>>, <<Զգույշ սիրտ է>>,
<<Սերը`հավատ է>>,<<Հազար ու մի սեր>>,
<<Սիրոո թալիսման>>, <<Լեռները չեն ծերանում>> /հատոր/ ,
<<Շամիրամ>> և այլն:1962-ին մինչ օրս աշխատում է Հայաստանի գրողների
միությունում որպես խորհրդական:
Էքսպրոմտ
Ես հայրենիքս գրկած եմ ապրում,
Որ ամենուրեք նրա շունչն զգամ,
Իմ դեմքի վրա,
Իմ կրծքի վրա զգամ թրթռուն
Զարկերը սրտի,
Որովհաստատի
Հավերժությունը մեծ գոյատևման…
Ես հայրենիքս գրկած եմ ապրում,
Որ նրա ազնիվ ու տոհմիկ արյան,
Կանչը ժառանգեմ ոգու ճիչ ոպես
Ու որպես ազգիս արթուն պահապան,
Գուրգուրեն նրան սիրահարի պես_
Ես հայրենիքս գրկած եմ ապրում…
Մարիամ
Կարապետյան
Ծնվել է 1987թ. Արթիկում, ³í³ñï»É ¿ ù³Õ³ùÇ ÃÇí 4 ÙçÝ. ¹åñáóÁ: êáíáñáõÙ է Երևանի å»ï³Ï³Ý համալսարանի
ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Բազմիցս մանակցել է պատանի ստեղծագործողների
հանրապետական օլիմպիադաներին: ²ñųݳó»É
¿ ÐРϳé³í³ñáõÃÛ³Ý ßÝáñѳϳɳ·ñÇÝ, ³é³çÇÝ Ï³ñ·Ç ¹ÇåÉáÙÇ ¨ å³ñ·¨Ý»ñÇ: Շահել է <<Պատանեկան նվաճումներ>>
հասարակական կազմակերպության սահմանած <<Ծաղկաձոր>> ուղեգիրը: