«Հենզել-Նազար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Հայկ Ռաֆիկի Անտոնյանի (անձնագիր` AU0255622, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն քաղաք Երևան, Քաջազնունու փողոց, 41Ա) նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում վարչական մարմինը պարզեց հետևյալը. Հայկ Ռաֆիկի Անտոնյանը խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդհոդվածի 2-րդ մասիպահանջները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի, Հոռոմ բնակավայրի 1-ին փողոցի 1/1 հասցեում տեղակայված սեփական հողի վրա իրականացրել է ապօրինի շինարարություն՝ գոյություն ունեցող շենքի արտաքին չափերի և տեսքի փոփոխություն և տանիքի փոխարինման աշխատանքներ։ Կատարված արարքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Ռաֆիկ Հովսեփյանի և նույն բաժնի պետ Արկադի Գրիգորյանի կողմից 2024թվականի հուլիսի 29-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու հիմքով: Կազմված արձանագրության հիման վրա 2024 թվականի հուլիսի 29-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար «Հենզել-Նազար» ՍՊԸ-ի տնօրեն՝ Հայկ Ռաֆիկի Անտոնյանի վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության նպատակով: Վարչական վարույթի լսումները հրավիրվել են 2024թվականի օգոստոսի 07-ին, որի վերաբերյալ Հայկ Անտոնյանը պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել: Լսումներն անցկացվել են իրավախախտում կատարած անձի բացակայությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայկ Ռաֆիկի Անտոնյանի վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար ենթարկել վարչական պատասխանատվության: Նշանակել տուգանք 100.000 /մեկ հարյուրհազար/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկել Հայկ Ռաֆիկի Անտոնյանին:
3. Տուգանքը վճարել սույն որոշումն ստանալուց հետո 15օրյա ժամկետում 900205101216 հաշվեհամարին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 71–րդ հոդվածներով սահմանված կարգով. վարչական կարգով ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով: Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն: