Այսօր: Կիրակի, 3 Նոյեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագրեր N 4
 
Անվանում2023 թվականի ՏԱՊ հաշվետվություն
Նպատակ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ  ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի  2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը կազմվել է համայնքի ղեկավարին կից գործող համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և բյուջեի կառավարման գծով խորհրդակցական մարմնի և համայնքի աշխատակազմի կողմից իրականացված ոլորտային ծրագրերի մոնիթորինգի արդյունքում։

         Արթիկ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ապահովելու, ինչպես նաև կատարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Արթիկ համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանով ներառված ծրագրերի մոնիթորինգի և գնահատման աշխատանքներին ներգրավվել են ավագանու անդամներ և շահագրգիռ այլ անձինք։

2. ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ 

         Մոնիթորինգի նպատակը ոլորտային ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետները, որակը և ծավալները, դրանց տեխնիկական առաջադրանքների և նախահաշիվների պահանջներին համապատասխան  իրականացնելն է և ընթացքում բացահայտված շեղումները վերանայելը կամ, ավելի բարդ դեպքերում՝ ծրագրային փաստաթղթերը վերանայելու և դրանցում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ ՏԻՄ-երին առաջարկություններ ներկայացնելը։

         Մոնիթորինգը և գնահատումն  իրականացվել է  ՏԱՊ-ի ֆինանսավորման պլանով և մոնիթորինգի անձնագրով սահմանված ցուցանիշների վերաբերյալ տվյալների հավաքագրման, դրանց փաստացի արժեքները հաշվարկելու ելակետային ու թիրախային արժեքների հետ դրանք համեմատելու միջոցով։ Ցուցանիշների արժեքների շեղումները կամ դրանց պատճառները մեկնաբանված են  Հավելված 2-ի Ցուցանիշի շեղման մեկնաբանություն  սյունակում։

 

3. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համայնքի ավագանուն ներկայացվել է 2023 թվականի Համայնքի տարեկան աշխատանքային պլան-ը (ՏԱՊ)։

 Տարեկան պլանավորումը հնարավորություն է տվել ի մի բերել տարբեր աղբյուրներից (համայնքի  և պետական բյուջեներ, դոնոր, միջազգային, հասարակական կազմակերպություններ, ձեռներեցներ, բարերարներ, և այլն) ֆինանսավորվող  ծրագրերն ու միջոցառումները։ Ինչպես նաև արձանագրել շեղումները և դրանց պատճառները։ ՏԱՊ-ի իրականացման մոնիթորինգի և գնահատման տարեկան հաշվետվությունը հնարավորություն է ստեղծում հետագա ծրագրերում փոփոխություններ և շտկումներ իրականացնելու համար։

Ժամանակահատված02/01/2023 - 29/12/2023
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
(867.02 Կբ) 15 Էջ
Առնչվող փաստաթղթեր
Հաշվետվություն(ներ)
(867.02 Կբ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner