Այսօր: Կիրակի, 27 Ապրիլի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 2-Ն
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ   Է՝

      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 245-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները.

1․ Եկամտային մաս

1) «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» 1261 տողում գրված «3769500 երեք միլիոն յոթ հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «154694500 մեկ հարյուր հիսունչորս միլիոն վեց հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում՝ 45% - 82779500 /ութսուներկու միլիոն յոթ հարյուր յոթանասունինը հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում՝ 65% - 68145500 /վաթսունութ միլիոն մեկ հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ/։

2․ Ծախսային մաս

1) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04.5.1 դասակարգմամբ  

ա/ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «327707035.70 երեք հարյուր քսանյոթ միլիոն յոթ հարյուր յոթ հազար երեսունհինգ դրամ յոթանասուն լումա» թիվը և բառերը փոխարինել «478632035.70 չորս հարյուր յոթանասունութ միլիոն վեց հարյուր երեսուներկու հազար երեսունհինգ դրամ յոթանասուն լումա» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում՝ 45% - 82779500 /ութսուներկու միլիոն յոթ հարյուր յոթանասունինը հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից հատկացում՝ 65% - 68145500 /վաթսունութ միլիոն մեկ հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ/։ 

2) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող բաժնի 01.6.1 դասակարգմամբ «Հատուկ նպատակային այլ նյութեր» (4269) հոդվածում գրված «3000000 երեք միլիոն» թիվը և բառերը փոխարինել «10000000 տաս միլիոն» թվով և բառերով: / Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 4 նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար շերտավարագույրների գնում/:

3) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «593438400 հինգ հարյուր իննսուներեք միլիոն չորս հարյուր երեսունութ հազար չորս հարյուր» թիվը և բառերը փոխարինել «586438400 հինգ հարյուր ութսունվեց միլիոն չորս հարյուր երեսունութ հազար չորս հարյուր» թվով և բառերով:

 

 

 



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner