Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի,43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան, Հոռոմ, Հովտաշեն, Սարատակ, Մեղրաշեն, Նոր Կյանք, Փանիկ, Սարատակ, Վարդաքար բնակավայրերի միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-11 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտեվորման նախագիծը հաստատելու մասին» №54-Ա որոշումը և Հովհաննես Ռազմիկի Պետրոսյանի կողմից լիազորված(լիազորագիր՝ №50АБ9117260) Ռազմիկ Լյուդվիգի Պետրոսյանի 2025 թվականի հունվարի 23-ի թիվ 400 դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Նոր Կյանք 3-րդ փողոց 22/1 հասցեում գտնվող, Հովհաննես Ռազմիկի Պետրոսյանի սեփականություն հանդիսացող, 08-087-0052-0021 կադաստրային ծածկագրով,2023 թվականի մայիսի 8-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №08052023-08-0024 վկայականով փաստագրված, 0,014հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել և այն ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմում: 2․Հողամասի նպատակային նշանկության սույն որոշմամբ կատարված փոփոխությունը արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և համայքի հողային հաշվեկշիռներում: 3.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա : 4.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |