Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Գևորգ Լիպարիտի Սոնայանի 2024թվականի հուլիսի 19-ի N 3804 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Գևորգ Լիպարիտի Սոնայանին (ծնված 1962 թվականի ապրիլի 11-ին) Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1992 թվականի հուլիսի 14-ի թիվ 7 որոշմամբ քաղաքի Նարեկացի փողոցի 4 կվարտալի թիվ 5 հատկացված հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Գ․ Զոհրապի փողոց, 5-րդ նրբանցք, 4 հողամաս հասցեն: