Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչներ Վարշամ Վարդանի Սարգսյանին, Լարիսա Խաչատուրի Հաջաթյանին և Կարեն Վարշամի Սարգսյանին պատկանող բնակարանի հասցեի փոփոխություն կատարելու մասին >> N 407-Ա որոշման մեջ 1-ին կետը «1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչներ Վարշամ Վարդանի Սարգսյանին (ծնված 1951 թվականի մարտի 15-ին), Լարիսա Խաչատուրի Հաջաթյանին (ծնված 1952 թվականի ապրիլի 06-ին) և Կարեն Վարշամի Սարգսյանին (ծնված 1975 թվականի հոկտեմբերի 10-ին) պատկանող 2006 թվականի փետրվարի 24-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /N 1316614/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնք Արթիկ քաղաք, Անկախության փողոց 21 շենք, 7 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Անկախության փողոց, 21 շենք, 19 բնակարան հասցեն:» շարադրել հետևյալ կերպ՝ «1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Հայկ Կարենի Սարգսյանին (ծնված 2000 թվականի հոկտեմբերի 18-ին) անշարժ գույքի 2025 թվականի փետրվարի 28-ի նվիրատվության պայմանագրով /գրանցամատյան թիվ 442/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնք Արթիկ քաղաք, Անկախության փողոց 21 շենք, 7 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Անկախության փողոց, 21 շենք, 19 բնակարան հասցեն:»