Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 449-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունիսի 2022 թվականի N 449-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ ՓՈՂՈՑ 7/18 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի  Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-ն որոշման 34-րդ, 35-րդ և 35.1կետերով

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

  1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի  Սասունցի Դավիթ փողոց 7/18 հասցեում գտնվող՝ քաղաքացի  Գոռ Համլետի Իգիթյանին (անձնագիր` AT 0414261 տրված 11 մարտի 2020 թվականին 028-ի կողմից) կողմից  կառուցված 23,5քմ ընդհանուր արտաքին մակերեսով համայնքապատկան տնտեսական շինությունը (02 մայիսի 2022թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական N 02052022-08-0019) և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0.00235հա  մակերեսով համայնքապատկան հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ  Գոռ Համլետի Իգիթյանին: 

  2.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվե համարին  պետք  է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշման 35-րդ կետի գ/ ենթակետերով սահմանված 51700 (հիսունմեկ հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ՝ շինության վաճառքի վճարը և Արթիկ  համայնքի բյուջեի 900205101307 հաշվե համարին 19035(տասնինն  հազար երեսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ հողի վաճառքի վճարը: Շինության վաճառքի վճարին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված ընդհանուր 26000  (քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որից  25000 (քսանհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ  ծառայության վճար և 1000 (մեկ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ պետական տուրք  վճարները` վճարման անդորրագրերի հիման վրա:

  3.Քաղաքապետարանի հետ կնքել  կառույցի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի  օտարման պայմանագիր, որի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարել քաղաքացու հաշվին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner