Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող «JCB 3CX» մակնիշի 5979 LL հաշվառման համարանիշի «ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲԵՌՆԻՉ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԸ» անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված «ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲԵՌՆԻՉ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԸ» հանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի հաշվեկշռից և հաշվառել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում։ |