Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 977-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2022 թվականի N 977-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ՏՈՆԱԿԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 24/14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՏՅՈՄ ԳՈՒՐԳԵՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԶՈՐՕՂԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով 2010 թվականի դեկտեմբերի 1-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը /N 2525912/, Արտյոմ Գուրգենի Հովսեփյանի և Անահիտ Վլադիմիրի Զորօղլյանի կողմից լիազորված Դարիկո Խաչիկի Հովսեփյանի 2022 թվականի սեպտեմբերի 30-ի N 4451 դիմումը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոց 24/14 հասցեում գտնվող Արտյոմ Գուրգենի Հովսեփյանին(ծնված՝1973 թվականի մայիսի 26-ին) և Անահիտ Վլադիմիրի Զորօղլյանին (ծնված՝1975 թվականի հուլիսի 22-ին) սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0153- կադաստրային ծածկագրով հողամասին և անշարժ գույքին տրամադրել Հայաստանի Հանրապետություն,Շիրակի մարզ,Արթիկ համայնք.Արթիկ քաղաք Տոնականյան փողոց 24/18 խանութ հասցեն:

2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոց 24/18 հասցեում գտնվող Արտյոմ Գուրգենի Հովսեփյանին և Անահիտ Վլադիմիրի Զորօղլյանին սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0153- կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 60 քմ արտաքին մակերեսով խանութը ճանաչել օրինական:

3.Ընդունել ի գիտություն, որ

1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ

վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

4.Սահմանել, որ սեփականատերը

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 236280(երկու հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը:

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դարիկո Խաչիկի Հովսեփյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner