Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի Կրթություն /այլ դասերին չպատկանող/ բաժնի ,,Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին’’ (4819) հոդվածում նախատեսված գումարից՝ 2300000 /երկու միլիոն երեք հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, որպես նվիրաբերություն հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արևշատի Մետաքսեի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախակրթարանի դաստիարակի, դաստիարակի օգնականի աշխատավարձի ֆինանսավորման և նախակրթարանի համար գրասենյակային նյութերի գնման նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |