Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով, որ քաղաքացի Սևակ Սմբատի Ղուռիշտանյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0084-0017 կադաստրային ծածկագրով, 0,11857 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական՝ N08012025-08-0005/ գյուղատնտեսական արտադրական նշանակության ջերմոց և կաթսայատուն կառուցելու համար, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում գտնվող, քաղաքացի Սևակ Սմբատի Ղուռիշտանյանին սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0084-0017 կադաստրային ծածկագրով, 0,11857 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի /վկայական՝ N08012025-08-0005/ հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակություն հողերի կատեգորիա, այդ հողամասում քաղաքացու կողմից գյուղատնտեսական արտադրական նշանակության ջերմոց և կաթսայատուն կառուցելու համար ։ 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանին. 1) Պարտավորեցնել կաուցապատողին` կառուցապատման գործառույթներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: 2) Հողամասի նպատակային նշանկության սույն որոշմամբ կատարված փոփոխությունը արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և համայքի հողային հաշվեկշիռներում: 3. Սույն որոշմամբ նախատեսված հողամասի նպատակային նշանակության փոփոխությամբ պայմանավորված անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման։ |