Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 18
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

22 ապրիլի 2022 թվականի N 18

<<ՀԱՍՍԱ ԱՆԴՐԱՆԻԿ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի Հարավային տեղամասում շահագործման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների /1-ին փուլ/

Հանրային քննարկումը սկսվեց ժամը 12:00-ին:

Ներկա էին՝ Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանը, բնապահպանական խորհրդատու Զարուհի Զուռնաչյանը, Արթիկի համայնքապետարանի համապատսախան բաժինների աշխատակիցներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանը:  Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը. Արթիկ համայնքի Տուֆաշեն գյուղի վարչական տարածքում հանքի շահագործման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Նա խնդրեց մասնակիցներից իրենց հուզող բոլոր հարցերը բարձրաձայնել և քննարկել:

Ելույթ ունեցան

Բնապահպանական խորհրդատու Զարուհի Զուռնաչյանը:

Նա ներկաներին տեղեկացրեց.  <<տվյալ գործունեությունը <<Ա>> կատեգորիայի գործունեություն է և ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության, այդ գործընթացը կարգավորվում է  <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի համաձայն: Այս հանրային քննարկումները կազմակերպվել են սույն օրենքի /21.06.2014թ. Հ0_110_Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325_Ն որոշման հավելվածի համաձայն: Սա առաջին հանրային քննարկումներն են, ինչը նվիրված է ընկերության մտադրություններին, այն է՝ <<ՀԱՍՍԱ ԱՆԴՐԱՆԻԿ>> ՍՊԸ-ն նախատեսում է Տուֆաշեն գյուղի վարչական սահմաններում իրականացնել հանքարդյունահանում: Եթե համայնքը տա իր նախնական համաձայնությունը, ապա ընկերությունը կսկսի իրականացնել  նախագծային աշխատանքները, սահմանված կարգով կներկայացնի լիազոր մարմին, որպեսզի հետագայում ստանա լիցենզիա: Եթե դուք այսօր ունեք դիտողություններ, հարցեր ու առաջարկություններ, ապա բարձրացրեք, որոնք մենք պարտադիր հաշվի կառնենք մեր նախագծման փուլում:>>

Նիստը վարող Ա. Հարությունյանը լրացրեց. <<հողը տրամադրված է եղել այլ ընկերության 2004 թվականից, որոշ ժամանակ շահոգործելուց հետո ինչ-ինչ պատճառնելով գործունեությունը  դադարել է, այսինքն հանքը վերաշահագործվելու է, նոր բացվող հանքավայր չէ:>>

Զարուհի Զուռնաչյանը լրացրեց. <<հանքավայրի պաշարները 1974 թվականից հաստատված են եղել որպես հանքավայր և  շահագործվել են:>>

Նիստը վարողը նշեց, <<հանքի վերաշահագործումով աշխատատեղեր կստեղծվեն: Բացի այդ տուֆ քարի գնի աճը կախված է նրանից, որ Արթիկ համայնքի տարածքում հանքերը չեն շահագործվում: Եթե շատ հանքեր աշխատեն, ապա քարի գինը կիջնի:>>

Համայնքի բնակիչ Մ. Գալստյանը նշեց. <<կստեղծվեն նոր աշխատատեղեր:>>

Համայնքի բնակիչ Մ. Մկրտչյանն ասաց. <<այս տարածքներում արոտավայրեր չկան, մաքուր քար է տարածքում,  խոշոր և մանր եղջերավոր անասուններն այստեղ արոտի համար չեն հասնում, այդ տեսակետից նույնպես խնդիր չկա:>>

Ա. Հարությունյանը նշեց. <<12 մլն ՀՀ դրամի ներդրում է անելու ընկերությունը հանքի վերաշահագործման համար, տարեկան մոտ 350 000 ՀՀ դրամ սոցիալական ծրագրերին է հատկացվելու ընկերության կողմից, որը ուղղվելու է Տուֆաշեն գյուղի հոգսերի, խնդիրների լուծմանը: Համայնքը ունի ջրի խնդիր, եթե համայնքն ունի քար, ապա վարձակալությամբ հանքավայրերը պիտի տրամադրվեն կազմակերպություններին, իսկ ստացված միջոցներն ուղղվեն ջրի խնդիրի կարգավորմանը: Համայնքի բնակիչները նաև պիտի պահանջեն տեղական իշխանություններից դրանց լուծում տալու համար:

Հանքավայրի ռեկուլտիվացիայի համար շահագործող  կազմակերպությունը գումարներ պետությանը մուծում է, բայց բացի դրանից,  <<ՀԱՍՍԱ ԱՆԴՐԱՆԻԿ>> ՍՊԸ-ն պարտավորվում է գյուղի տարածքում 2 հա հանքատարածք իր միջոցներով  ռեկուլտիվացիա անել, տարածքը ծառապատել:

<<ՀԱՍՍԱ ԱՆԴՐԱՆԻԿ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սահակ Սահակյանը դիմեց ներկաների. <<եթե համայնքը  տարածքը տրամադրի ինձ, թույլ տա իրականացնել տուֆ քարի արդյունահանում, ապա շահագործված տարածքները մենք ռեկուլտիվացիա կանենք և կհանձնենք համայքնին: Բացի նրանից, որ մեր  կազմակերպությունը կստանա իր շահույթը, համայնքում կստեղծվի դրանով մոտ 20-25 աշխատատեղ, որով համայնքի համար կարևոր սոցիալական խնդիր կլուծի: Մեր կազմակերպությունն իր աշխատանքային հնարավորությունների սահմաններում պատրաստ է իր առջև դրված պահանջներն ի կատար ածել:

Ինչ վերաբերում է նախկինում տվյալ հանքավայրերը շահագործող կազմակերպությանը, ապա նրանք չեն եղել պարտաճանաչ հարկատուներ, չեն մուծել համայնքի կողմից սահմանված վարձավճարները, իսկ մեր կազմակերպությունը, հանքը գնելուն պես, կատարել է օրենքով սահմանված կարգով բոլոր վճարները, կատարել իր բոլոր հարկային պարտավորությունները: Ես ընկերության անունից բոլոր ներկաներին խոստանում եմ բարեխղճորեն կատարել մեր առջև դրված բոլոր պարտավորությունները: Համայնքային իշխանությունների կողմից մատնանշված 2 հա տարածքն մեր  կողմից կռեկուլտիվացվի և կահնձնվի տուֆաշենցիներին: Հանքարդյունահանման պրոցեսում ներգրավված աշխատողների համար կստեղծվեն լիարժեք աշխատանքային պայմաններ:  

Տուգաշեն գյուղի բնակիչ Է. Մկրտչյանն ասաց. <<ես մոտ 2 տարի աշխատել է այդ հանքերում, հանքը նախկինում շահագործված է եղել, և հիմա ես ճիշտ եմ գտնում, որ հանքը կրկին վերաշահագործի, գյուղի բնակիչները աշխատեն այդ հանքերում: Հաղատարածքը ոչ արոտավայր է, ոչ ցանքատարածք, որ մենք դժգոհեն ցորեն ցանել չկարողանալու համար: Ես 15 տարի է, արտագնա աշխատանքի եմ մեկնում, սակայն ինձ համար կարևոր է  գյուղում մնալ և աշխատել, թեպետ աշխատանքը հեշտ աշխատանք չէ: Իմ կարծիքով, բոլորի համար լավ է լինելու:>>

Ընկերության ներկայացուցիչ Ս. Սահակյանն ասաց. <<երբ գործատուն և աշխատողն իրար հասկանում են, ապա աշխատանքն էլ արդյունավետ է լինում: Իմ կողմից աշխատողների համար կստեղծվեն հարմար աշխատանքային պայմաններ, և ոչ մի խնդիր չի առաջանա աշխատանքի ընթացքում:>>

 Համայնքի բանկիչ Կ. Խաչատրյանը հայտնեց իր դրական կարծիքը աշխատատեղեր ստեղծելու առումով, նշելով. <<20-25  հոգի եթե գյուղում իրենց հացը գտնեն, ապա դա ողջունելի է: Կարևորը շուտ բացվի և ժողովուրդn աշխատատեղեր ունենա, հատկապես որ այս տարի գյուղից արտագնա աշխատանքի մեկնողները քիչ են եղել:>>

 Նիստը վարող Ա. Հարությունյանը և ներկաները տվեցին իրենց դրական կարծիքը հանքավայրի շահագործման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ:

  Հանրային քննարկումն ավարտվեց 12:20-ին  



Կից փաստաթղթեր՝
(1.60 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner