Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 25
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

04 օգոստոսի 2022 թվականի N 25

<<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուՖերի հանքավայրի Հարավային տեղամասում՝ 08-111-0016-0108 (3 հա), 08-111-0107-0010 (3 հա), 08-111-0019-0186 (2,5 հա) կադաստրային ծածկագրով ենթավարձակալված տարածքների շահագործման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների (1-ին փուլ) մասնակիցների

Հանրային քննարկումը սկսվեց ժամը 11:00-ին:

Ներկա էին՝ Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանը, <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-իտնօրենՆարեկԿիրակոսյանը, Արթիկի համայնքապետարանի համապատսախան բաժինների աշխատակիցներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանը:  Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը. Արթիկ համայնքի Տուֆաշեն գյուղի վարչական տարածքում տուֆի հանքերի շահագործման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Նա մասնավորեցրեց, որ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղի  է ունենում <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի Հարավային տեղամասում՝ 08-111-0016-0108 (3 հա), 08-111-0107-0010 (3 հա), 08-111-0019-0186 (2,5 հա) կադաստրային ծածկագրով  ենթավարձակալված տարածքների շահագործման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների 1-ին փուլը։ Փաստաթղթերը ներկայացվել են ընկերության կողմից, ուսումնասիրվել են, դրանց կարելի է ծանոթանալ հենց հիմա, քարտեզները, հողակտորների սեփականության վկայականները, անշարժ գույքի վարձակալական և ենթավարձակալական պայմանագրերը, <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի կանոնադրությունը մեզ մոտ են: Նա պարզաբանեց, որ հանքավայրերը 3 են՝ 2,5 հա, և երկու 3 հա մակերեսով տարածքներ, ընդհանուր՝ 8,5 հա,  որոնք նախկինում շահագործված են եղել: <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Կիրակոսյանը  դիմել է Արթիկի համայնքապետարան՝ այդ հանքավայրերում տուֆի արդյունահանում կազմակերպելու նպատակով: Հանքատարածքները Տուֆաշեն գյուղից վարձակալական պայմանագրով  վերցրել է  Յուրիկ Կիրակոսյանը, ապա ենթավարձակալական պայմանագրով դրանք անցել են <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ին:  Պայմանագրերը ուժի մեջ են մինչև 2031 և 2058 թվականները:

Նա խնդրեց մասնակիցներից իրենց հուզող բոլոր հարցերը բարձրաձայնել և քննարկել:

Ելույթ ունեցան

<<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Կիրակոսյանը: Նա ասաց. եթե  համայնքը տա իր նախնական համաձայնությունը, ապա ընկերությունը կսկսի իրականացնել  նախագծային աշխատանքները, սահմանված կարգով կներկայացնի լիազոր մարմին, որպեսզի հետագայում ստանա լիցենզիա: Լիցենզիայի ստանալու հենց հաջորդ օրվանից կսկսվի հանքարդյունահանումը: Կազմակերպությունն ունի առկա բոլոր սարքավորումները: Եթե մասնակիցներն այսօր ունեն դիտողություններ, հարցեր ու առաջարկություններ, ապա պետք է բարձրացնել դրանք, որոնք պարտադիր հաշվի կառնվեն նախագծման փուլում:

Նիստը վարողը խնդրեց մասնակիցներից լինել ակտիվ և հարցեր հնչեցնել ընկերության ներկայացուցիչներին:

Համայնքի մի քանի  բնակիչ խմբով պատասխանեցին, որ ուզում են՝ հանքերը արագ վերաբացվեն և իրենք էլ աշխատեն այդ հանքերում:

Նիստը վարող Ա. Հարությունյանը հարցրեց ընկերության տնօրենին՝ հանքերի վերաբացումով քանի աշխատատեղ կստեղծվի:

<<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի տնօրենը պատասխանեց, որ յուրաքանչյուր հանքում նախնական մոտ 12-19 աշխատատեղ կբացվի: Առանձին հանքատարածքներում առանձին տեխնիկաներ է դրվելու: Հիմնական աշխատեղները լինելու են Տուֆաշենից և հարակից վարչական շրջաններից: Ընկերությունը ցանկացած հարցով պարտաստ է օգնել գյուղի բնակիչներին, գյուղին:

 Ա. Հարությունյանը հարցրեց, թե լիցենզիա ստանալուց հետո  երբ է ընկերությունը նախատեսում սկսել իր գործունեությունը:

 Ընկերության տնօրեն Ա. Կիրակոսյանը պատասխանեց՝ հենց լիցենզիան ստանան, ամնիջապես կսկսեն հարնքարդյունահանումը: Հանքերից մեկը պրակտիկորեն պատրաստի վիճակում է: Ամենասեղմ ժամկետներում կսկսեն հանքարդյունահանումը:

 Համայնքի բնակիչներից հարցրեցին, թե ինչ հեռավորության վրա է գտնվում հանքավայրը բնակելի հատվածից:

 Ընկերության ներկայացուցիչ Յու. Կիրակոսյանը պատասխանեց՝ մոտ 1-1.5 կմ հեռավորության վրա, պաշտպանիչ գոտի ստեղծելու անհրաժեշտություն չկա: Հավելյալ բնապահպանական միջոցառում իրականացնելու անհրաժեշտություն չկա: Այսինքն հանքարդյունահամնան պրոցեսի ընթացքում առաջացող փոշին համայնքի բնակելի տարածք չի կարող թափանցել: Միայն այդ հատվածում անցյալ տարում 200 հատ ծառ են իրենք տնկել, ու ոչ միայն տնկել, այլև խնամել: Դրանք  այժմ աճող ծառեր են:

Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանը ասաց, որ Տուֆաշեն գյուղի համայնքային բյուջեն մինչ խոշորացումը եղել է 12 մլն, խոշորացումից հետո գյուղում միայն ընթացիկ տարում 7.5 մլն դրամ լուսավորության ցանցի ընդլայնման համար է ներդրվելու, իսկ 2023 թվականին 5 կմ ջրագծի անցկացման համար 25-30 մլն ՀՀ դրամի ներդրում է եղել: Տուֆաշենը շատ առաջնային խնդիրներ ունի, սակայն լուսավորության և ոռոգման ջրի հարցը այս պահին ամենասուրն է դրված: Եթե մեր տարածքները, մեր հանքավայրերը վարձակալությամբ չենք տրամադրելու, չենք օգտագործելու մեր հնարավորությունները, ապա գյուղի առաջնային խնդիրները ինչ միջոցների հաշվին է իրականացվելու: Իսկ եթե բիզնեսի տեսակետից դիտարկվի հարցը, ապա անցած տարի մեկ քարի շուկայական արժեքը 280 ՀՀ դրամ է եղել, քանի որ հանքեր տարածաշրջանում քիչ են աշխատել, իսկ եթե շահագործվեն մեր հանքերը, ապա քարի շուկայական գինը կիջնի, իսկ ինչքան շատ հանքավայրեր աշխատեն, այդքան աշխատուժի, մասնագետների խնդիր կլինի և աշխատավարձը  կբարձրանա: Համայնքի տարածքում էլի հանքավայրեր կան, որոնց լիցենզավորման հարցը ընթացքի մեջ է, ընկերության տնօրենը պարտավորվել է գյուղի տարածքում 2 հա հանքատարածք իր միջոցներով  ռեկուլտիվացիա անել, տարածքը ծառապատել: Նաև սոցիալական խնդիրներին ուղղված հանքարդյունահանող ընկերությունը յուրաքանչյուր տարի  հատկացումներ պիտի անի՝ կախված հասույթից: Նախկին հանքատերը մոտ 350 000 ՀՀ դրամ էր հատկացրել, որը համայնքապետարանը կրթության ոլորտին ուղղեր, օրինակ հատուկ դպրոցին, մանկապարտեզներին գրենական պիտույքների համար, պատուհաններ փոխելու համար: Այս վճարները համայնքապետարանն  ուղղելու է Տուֆաշեն գյուղի հոգսերի, խնդիրների լուծմանը: Համայնքը ունի ջրի խնդիր, եթե համայնքն ունի քար, ապա վարձակալությամբ հանքավայրերը պիտի տրամադրվեն կազմակերպություններին, իսկ ստացված միջոցներն ուղղվեն ջրի խնդիրի կարգավորմանը: Համայնքի բնակիչները նաև պիտի պահանջեն տեղական իշխանություններից, որպեսզի դրանց լուծում տան: <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ն  էլ այնպես պիտի աշխատի, որ 20-30 տարի հետո նոր  լիցենզիայի տրամադրման համար ոչ թե խնդրի համայնքից թույլտվություն, այլ համայնքը ընկերությանը, որպես բարեխիղճ տնտեսվարողի, մեծ հոժարակամությամբ տրամադրի հանքատարածքները:

Համայնքի բնակիչ Լ.  Հարոյանը հարց բարձրացրեց, արդյոք հանքանյութը որպես  պետության պաշար ձևավորված է, հետազոտություններ արված են, ինչ ծավալների մասին է խոսքը, ինչ խորության և ինչ կարծրության հանքապաշար կա, ինչ քանակությամբ հանքանյութ պիտի արդյունահանվի, որովհետև նախարարությունը լիցենզիա տրամադրելուց նաև  ծավալներ է մասնավորեցնում:

Ընկերության ներկայացուցիչ Յու. Կիրակոսյանը պատասխանեց, որ հետազոտություններ կատարված են, այդ տարածքներում հետազոտության հետքերն են անգամ պահպանվել ծակերի տեսքով: Որպես պաշար՝ հանքանյութը ձևակերպված է, մինչև 24 մետր խորությամբ ծակված է, այդ  հատվածները զուրկ են հողածածկույթից, և դրանք անզեն աչքով կարելի է տեսնել:

Լ. Հարոյանը հարցրեց հանք տանող ճանապարհների մասին:

 Յու. Կիրակոսյանը պատասխանեց, որ հանք տանող ճանապարհը գյուղի միջով չի անցնում: Ճանապարհը պետք է հարթեցվի: Դա իրենց համար կլինի տեխնիկական առաջադրանք:

Համայնքի մի խումբ բնակիչներ կարծիք արտահայտեցին, որ հանքի վերաշահագործումով աշխատատեղեր կստեղծվեն, հանքերում կաշխատեն Տուֆաշենից,  Հոռոմից, Պեմզաշենից և այլ գյուղերից եկած բանվորները:  Բացի այդ, տուֆ քարի գնի աճը կախված է նրանից, որ Արթիկ համայնքի տարածքում հանքերը չեն շահագործվում: Եթե շատ հանքեր աշխատեն, ապա քարի գինը կիջնի:

Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Ս. Ղռաթյանն ասաց, որ հանրային քննարկումները բխում են համայնքի բնակիչների շահերից:

 Համայնքի բնակիչ Լ. Հորոյանն ասաց, որ, ընդհանրապես, Հայաստանում  հանքերի շահագործումը պրիմիտիվիզմի է հասցվել, ավելի արդյունավետ շահագործման ձևեր կան. Ընկերությունն արդյոք ներմուծելու է այդ ձևերը հանքանյութի արտադրության պրոցեսում: Արդյոք քարանյութի արդյունավետ մշակման ինչ նոր եղանակներ կան. օրինակ հայտնի է, որ շուկայում առկա են տուֆ քարից երեսապատման սալիկներ, որոնք ստացվում են քարի մնացորդներից: Որպես առաջարկ հնչեցվեց տարբեր արտադրություններ դնել քարը այլ կերպ մշակելու համար: Նա հարցրեց այդ ծրագրերի իրականացման հեռանկարներից:

Ընկերության ներկայացուցիչ Յու. Կիրակոսյանն ասաց, որ, այո´, իրենք ունեն արտադրություն կազմակերպելու հնարավորություն, երեսպատման սալիկները տեղում կարտադրվեն: Եթե մեկը կա, ով հանքանյութի մնացորդներից երկրորդական արտադրանքի հոսքագիծ կարող է դնել, ապա ինքը սիրով կհամագործակցի, թափոններց այլ արտադրանք ստանալու ցանկացած առաջարկ կընդունի և կներդնի: Կփորձի գտնել նման մանդկանց, որպեսզի թափոնները վերամշակվի և քչացվի: 

Նիստը վարող Ա. Հարությունյանը և ներկաները տվեցին իրենց դրական կարծիքը հանքավայրի շահագործման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ:

  Հանրային քննարկումն ավարտվեց 11:20-ին:   



Կից փաստաթղթեր՝
(2.18 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner