Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 127-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 127-Ն


Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 94-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին և  6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին  և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի   1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 94-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1)
 Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 1112 <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<264204600  երկու  հարյուր  վաթսունչորս միլիոն երկու հարյուր չորս հազար վեց հարյուր>>  թիվը և բառերը փոխարինել <<207912460  երկու   հարյուր  յոթ միլիոն ինը հարյուր տասներկու  հազար  չորս հարյուր վաթսուն>> թվով և բառերով:

2)Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 01.1.1 դասակարգմամբ <<Տրանսպորտային նյութեր >> (4264) հոդվածում գրված <<10328000 տաս միլիոն երեք հարյուր քսանութ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<17328000 տասնյոթ  միլիոն երեք հարյուր  քսանութ հազար >> թվով և բառերով (տրանսպորտային միջոցի վառելիքի ծախս):

3)Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 01.1.1 դասակարգմամբ <<վարչական  սարքավորումներ>> (5122) հոդվածում գրված <<7341100 յոթ միլիոն երեք հարյուր քառասուն մեկ հազար  մեկ հարյուր >> թիվը և բառերը փոխարինել <<12341100  Տասներկու  երկու  միլիոն երեք հարյուր քառասունմեկ հազար  մնեկ հարյուր>> թվով և բառերով:(համակարգիչներ և տպիչներ ձեռք բերելու համար)

4) Փողոցների լուսավորում բաժնի 06.4.1 դասակարգմամբ <<Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում>>   (4251) հոդվածում գրված <<3173700  երեք միլիոն մեկ  հարյուր յոթանասուներեք  հազար  յոթ հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<11173700  Տասնմեկ միլիոն մեկ հարյուր յոթանասուն  երեք հազար յոթ հարյուր>> թվով և բառերով: (Մեկ տարվա Արթիկ համայնքի փողոցների լուսավորության ցանցի  ընթացիկ նորոգման արժեք)

5) Փողոցների լուսավորում բաժնի 06.4.1 դասակարգմամբ <<մասնագիտական ծառայություններ >>   (4241) հոդվածում գրված <<431000   չորս հարյուր երեսունմեկ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<537000  հինգ հարյուր երեսունյոթ հազար>> թվով և բառերով: (երկու հատ էլեկտրական ցանցին միացման արժեք)

6) Կրթություն բաժնի /այլ դասերին չպատկանող/  09.8.1 դասակարգմամբ <<մասնագիտական ծառայություններ >> (4241) հոդվածում  գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<239000  երկու հարյուր երեսունինը  հազար>>  թվով և բառերով; (Հայկասարի և Նահապետավանի տեխ հսկող և հեղինակայի հսկող)

7) Բնակարանային շինարարություն բաժնի 06.1.1 դասակարգմամբ <<Շենքերի և շինությունների կառուցում>> (5112 )հոդվածում  գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<35547140 երեսունհինգ միլիոն հինգ հարյուր քառասունյոթ հազար մեկ հարյուր քառասուն>>  թվով և բառերով: (բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում 35197140 և 350000 տեխ հսկողության փոփոխություն  սուբվենցիոն ծրագիր)

8)Ջրամատակատակարարման բաժնի 0631 դասակարգմամբ  <<նախագծահետազոտական ծախսեր>> (5134)    հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<400000  չորս  հարյուր հազար>> թվով և բառերով (նախագիծ-նախահաշվի արժեք):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner