Հանրային քննարկումը սկսվեց ժամը 11:00-ին:
|
Ներկա էին՝ Արթիկի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի և արտաքին կապերի բաժնի պետ Մ. Մովսիսյանը, ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վրեժ Վարդանյանը, Արթիկի համայնքապետարանի համապատսախան բաժինների աշխատակիցներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:
Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ Արթիկի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի և արտաքին կապերի բաժնի պետ Մ. Մովսիսյանը: Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման թեման:
Հանրային լսումների օրակարգում ընդգրկված ծրագրի նախագիծն ընդհանուր գծերով ներկայացրեց ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վրեժ Վարդանյանը: Նա համառոտ ներկայացրերց փորձաքննական գործընթացի իրավական հենքը, այն է՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0_110_Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325_Ն որոշման հավելվածի համաձայն՝ տեղի են ունենում Շիրակի մարզի Արթիկի տուֆի հանքավայրի Արևելյան տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումների (4_րդ) փուլը։ Հանրային քննարկումից առնվազն 7 աշխատանքային օր առաջ իրականացվել է հանրության իրազեկում, մասնավորապես հայտարարությունը տեղադրվել է Հայաստանի Հանրապետություն պաշտոնական օրաթերթում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքէջում, Արթիկի համայնքապետարանի պաշտոնական էջում:
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի բ ենթակետով նախատեսվող գործունեությունը ենթակա է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքնության, դասակարգվում է Ա կատեգորիայի գործունեության տեսակների ցանկում: Նա ներկայացրեց փորձաքննության գրոծընթացը, որն իրականացվում է 2 փուլերով: Առաջին փուլը դա նախնական փուլն է, որի ընթացքում փորձաքննության է ենթարկվում նախնական գնահատման հայտը, ինչի հիման վրա կազմվում է տեխնիկական առաջադրանք: 2-րդ փուլը հիմնական փուլն է, որը ներկա պահին ընթանում է: Այս փուլում փորձաքննության է ենթարկվում գնահատման հաշվետվությունը, որը կազմվել է նախնական փուլի հիման վրա տրամադրված տեխնիկական առաջադրանքի հիման վրա: Գնահատման հաշվետվության փորձաքննության այս փուլում կարծիքներ, դիտողություններ և առաջարկություններ ստանալու նպատակով դիմել ենք Շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումների և համապատասխան ոլորտի պետական լիազոր կազմակերպությունների: Ստացված առաջարկությունները և դիտողությունները հաշվի ենք առել հաշվետվության լրամշակված տարբերակում, և այս պահին հանրային քննարկումներին ենք ներկայացնում գնահատման հաշվետվության վերջնական լրամշակված տարբերակը, որի հիման վրա կազմվել է պետական փորձաքննական եզրակացության որոշման նախագիծը: Օրենքով սահմանված կարգով հանրային ծանուցումից առնվազն 10 աշխատանքային օրվա ընթացքում հանրությունն իր առաջարկությունները, դիտողությունները գրավոր տեսքով կարող է ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն, որից հետո կտրվի օրենքով սահմանված կարգով փորձաքննական եզրակացություն:
Ելույթ ունեցան.
Արթիկ համայնքի ավագանու անդամ Ոսկան Վարդանյանը, ով ներկայացավ նաև որպես Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագորման հանձնաժողովի քարտուղար, նշեց, որ հիմանակնում կատարվելու է ուղիղ կտրվածքով հանքանյութի արդյունահանում, տարեկան արդյունահանվելու է 34 738 մ3: Ժամանակին եղել է շահագործված հանք: ԽՍՀՄ տարիներին տուֆ քարի արդյունահանման պրոցեսի ընթացքում համայնքի բնակիչները փոշուց ավելի շատ են տուժել, քան հիմա: Բնապահպանական խնդիրներ հանքի վերաշահագործումով չեն առաջանա: Նախատեսված բնապահպանական լրացուցիչ միջոցառումներից նախատեսվում է ծառատունկ, ջրցան մեքենայով քարհատում, ինչը փոշու արտանետումնեը կհասցնի նվազագույնի: Ծրագրի նախագծում մանրամասն ներկայացված են բնապահպանական բալար միջոցառումները: Հանքավայրի վերաշահագործումով կստեղծվեն հավելյալ 20 աշխատատեղ, կբարեկարգվի նաև դեպի հանքավայր տանող ճանապարհահատվածը: Ճանապարհահատվածըն մի մասն անցնում է նաև նախկին <<Արագած>> պիաներական ճամբարի ճանապարհով, որն ամառային ամիսներին համայնքի համար ծառայում է հանգստի և ժամանցի վայր:
Քանի որ Արթիկի երկրորդական փողոցների բարեկարգումն իրականացվելու է տուֆ քարով սալապատման միջոցով, ապա <<ԳՐԻԳՆԵՍ>> ընկերության գործունեությունն ուղղվելու է նաև ի շահ համայնքի, ի շահ ազգաբնակչությանը:
Բնականաբար յուրաքանչյուր իրեն հարգող գործարար պետք է իր գործունեության ընթացքում նաև իր համայնքին ցուցաբերի սոցիալական աջակցություն:
Մասնակիցների կողմից բարձրացվեցին հարցեր.
ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վ. Վարդանյանը հարցրեց, մոտավոր քանի աշխատատեղ է ստեղծվելու հանքի վերաշահագործմամբ:
Համայնքի ավագանի Ո. Վարդանյանը պատասխանեց, որ մոտավոր աշխատատեղերի քանակը կախված է աշխատանքային ծավալներից, սկզմնական ժամանակահատվածում 20, ապա ըստ արդյունահանման ծավալների՝ մինչև 30, 40 աշխատատեղ:
Նիստը վարող Մ. Մովսիսյանը հարցրեց, արդյոք հիմա այդ հանքավայրը գործող, աշխատող հանքավայր է, և կազմակերպությունը ցանկանում է ընդլայնել:
Ո. Վարդանյանը պատասխանեց, որ նախկինում ԽՍՀՄ տարիներին հանքավայրը շահագործվել է, և հանքաքարի կարծրությունը հենց բարձրացել է, հանքարդյունահանումը դադարել է այդ մասում, և բացվել են նոր հանքեր, որտեղ քարի խտությունն ավելի ցածր է եղել: Այժմ կազմակերպությունն այդ թողած կարծր հանքանյութն ուզում են արդյունահանել: Սա ենթադրում է, որ հողի հեռացում չպետք է լինի, գյուղատնտեսական նշանակության հողեր չկան, որ մանկաբացվեն: Հանքավայրի վերաշահագործման ընթացքում նման խնդիրներ չեն առաջանա, մանկաբացման աշխատանքներ չպետք է լինեն:
Կազմակերպությունն ավելի շատ ռեկուլտիվացիոն աշխատանքներ պետք է իրականացնի: Թափոնները կույտերով լցված են, դրանք պետք է հարթեցվեն:
Նիստը վարող Մ. Մովսիսյանը հարցրեց, արդյոք հանքանյութի ծավալները հաշվարկված են, տնտեսապես արդյունավետ գործունեություն է հանքի վերաբացումը:
Ո. Վարդանյանը պատասխանեց, որ առանց ծավալներ հաշվելու լիցենզիա չի տրամադրվի: Ուսումնասիրությունները կատարված են, հաշվարկներ կան, որոնք ներկայացված են նախագծում:
ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վ. Վարդանյանը հարցրեց, թե նախկին շահագործումից հետո մնացել են թափոններ, և արդյոք կազմակերպության միջոցով այդ թափոնները մաքրվելու են:
Ո. Վարդանյանը պատասխանեց, այո: Հանքարդյունահանման ընթացքում թափոնները հարթեցվելու են, հողածածկվելու է, որը հետագայում կարող է դառնա արոտավայր: Գործողությունը օպտիմալ պետք է իրականացվի:
Համայնքի բնակիչները միանշանակ պետք է վստահ լինեն, որ այս գործունեությունը ոչ միայն բիզնեսի առումով պիտի ծառայի, այլև պիտի ծառայի համայնքի հոգսերին: Համայնքի համար քարը, որը պիտի տրամադրվի համայնքի բարեկարգման ծրագրերի իրականացման համար, տրամադրվելու է իր ինքնարժեքով:
Արթիկի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի և արտաքին կապերի բաժնի պետ Մ. Մովսիսյանն ասաց, որ ողջունելի է համայնքում բիզնես միջավայրի ստեղծման քայլերը, <<ԳՐԻԳՆԵՍ>> ՍՊԸ-ին մաղթեց հետագա գործերին հաջողություն, ողջունեց նախնական շրջանում 20 աշխատատեղի բացման քայլը: Նա նշեց, որ համայնքապետարանի կողմից կազմակերպչական առումով աջակցությունը հնարավորության սահմաններում կտրամադրվի:
Նիստը վարող Մ. Մովսիսյանը համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի և համայնքի բնակիչներիանունից հայտնեց համայնքի դրական դիրքորոշումը:
Նիստն ավարտվեց ժամը 11:45-ին: