Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 10
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

19 մարտի 2021 թվականի N 10

Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանի կողմից նախաձեռնած 2021 թվականին Արթիկ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի նախագծի հանրային բաց քննարկում

01 մարտ  2021 թվական                                                                                                             ք.Արթիկ                                                                                                                                     


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանի կողմից նախաձեռնած 2021 թվականին Արթիկ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի  նախագծի հանրային բաց քննարկման


Հանրային քննարկումը սկսվեց ժամը 14:30-ին:

 

 

Ներկա էին՝

Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա.Գրիգորյանը, ֆինանսատնտեսական բաժնի պետ Գ. Վարագյանը, աշխատակազմի բաժնի պետեր, աշխատակիցներ,   ավագանու անդամներ՝ Ո. Վարդանյանը, Ա. Աբրահամյանը,  կազմակերպությունների աշխատակիցներ, համայնքի բնակիչներ:

Ընթացք.

1,Արթիկ համայնքի ղեկավար1. Արթիկ համայնքի Պռոշյան փողոցի, Տուֆագործների 1-ին նրբանցքի և Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի հիմնանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ,

2. Արթիկ համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենայի ձեռքբերում,

3. Արթիկ համայնքի Ղուկասյան փողոցի տուֆ քարով սալիկապատման աշխատանքներ,

4. Արթիկ համայնքի գիշերային լուսավորության ցանցի կառուցում՝ պետբյուջեից համայնքներին տրվող սուբվենցիոն ծրագրերի նախագծերի հանրային քննարկում:  Մ. Վարագյանի կողմից լիազորված անձ` հանրային քննարկման պատասխանատու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Գրիգորյանը ներկայացրեց օրակարգում ներառված հարցերը՝

 

Նիստը վարողի  առաջարկով համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ Գ. Վարագյանը ներկայացրեց սուբվենցիոն ծրագրերի  նախագիծն ընդհանուր գծերով: Նա նշեց, որ սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը՝ մոտ 222 մլն ՀՀ դրամ է, որից 114 մլն ՀՀ դրամը համայնքային բյուջեից է, իսկ մնացածը՝ պետության կողմից հատկացվող գումարն է:

Այնուհետ նիստը վարողն առաջարկեց սկսել  հարցադրումները:

Մասնակիցների կողմից բարձրացվեցին հետևյալ հարցերը.

1.   Համայնքի Ղուկասյան փողոցի բնակիչ Սոս Հովհաննիսյանը հարցրեց,  թե հնարավոր է Ղուկասյան փողոցում շրջադարձի հնարավորություն նախատեսել:

Ա. Գրիգորյանն ընդունեց առաջարկը և պատասխանեց, որ համայնքապետարանի համապատասխան բաժնի մասնագետը նախագծում փոփոխություն կատարելու համար կրկին կանցկացնի դիտարկում:

2.               Ավագանու անդամ Ա. Աբրահամյանը բարձրացրեց փողոցի ջրահեռացման հարցը, ինչը նույնպես ընդունեց և առաջարկվեց համապատասխան տրամագծի  խողովակով ջրահեռացումը կազմակերպել:

3.              Համայնքի բնակիչ Հովհաննես Մանուկյանը հնչեցրեց փողոցում կոյուղահորերի ծածկի բացակայության փաստը, Ա. Գրիգորյանը խոստացավ դիմել և հարցի լուծմանը ներգրավել  նաև <<Վեոլիա Ջուր>> ընկերության Արթիկ շահագործման խմբին:

4.              Լյովա Մկրտչյանն առաջարկեց աստիճանների մի մասը հետիոտնի համար թողնել, իսկ մի մասով ապահովել մեքենաների ելքը դեպի Բաղրամյան փողոց: Առաջարկությունը չընդունվեց, քանի որ Բաղրամյան փողոցով հանրապետական նշանակության ճանապարհն է անցնում, ինչը կհնգեցնի վտանգավոր վթարային իրավիճակների:  

Ա. Գրիգորյանը, ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները, ասաց, որ բոլոր հարցադրումները  ներառված են նախագծային փաթեթում և շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար: 

          Ա. Գրիգորյանն Արթիկ  համայնքի ղեկավար Մ. Վարագյանի և համայնքի բնակիչների անունից հայտնեց համայնքի դրական դիրքորոշումը:

Նիստն ավարտվեց ժամը  15:10-ին:

 

Տեսագրության հղումը՝ https://www.youtube.com/watch?v=brTdqcRASjo&t=44s



Կից փաստաթղթեր՝
(1.16 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner