Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 7
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

14 օգոստոսի 2020 թվականի N 7

ՀՀ ՇՄ Արթիկ համայնքում 14. 08. 2020 թ. կայացած <<Գրիգներս>> ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրված Տուֆագործների փողոց 105 հասցեում գտնվող 08-002-0256-00158 կադաստրային ծածկագրով 10,31042 հա մակերեսով հողամասում քարի արդյունահանման նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկման

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>>ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի օգոստոսի 14-ին ժամը 11:30-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի համայնքապետարանում տեղի ունեցավ <<Գրիգներս>> ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրված Տուֆագործների փողոց 105 հասցեում գտնվող 08-002-0256-00158 կադաստրային ծածկագրով 10,31042 հա մակերեսով հողամասում  քարի արդյունահանման նախնական գնահատման  վերաբերյալ հանրային քննարկումներ:

 

Հանրային քննարկմանը մասնակցում էին Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական Գ. Փթուկյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Գրիգորյանը, համայնքապետարանի աշխատակիցներ,  <<Գրիգնես>> ՍՊԸ-ի տնօրեն ­­­­­­­­Ն. Վարդանյանը, Արթիկ համայնքի ավագանու անդամ Ո. Վարդանյանը,  Արթիկ  համայնքի բնակիչներ:

 

Նիստը վարում էր Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական Գ Փթուկյանը: Նա  մասնակիցներին ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է՝ նախատեսվող գործունեության համար <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի պահանջներով հանրային քննարկումների անցկացում: Գ. Փթուկյանը ներկայացրեց, որ <<Գրիգնես>> ՍՊԸ-ի տնօրենը Արթիկ համայնքի վարչական սահմանում գտնվող հանքերի տարածքում  ցանկանում է կազմակերպել տուֆ քարի արդյունահանում: Նա նշեց, որ նշված տարածքներում նախկինում <<Արթիկ Տուֆ>> ՓԲԸ-ի կողմից իրականացվել է քարի արդյունահանություն, սակայն ընկերության սնանկացումից հետո քարի արդյունահանումը դադարել է: Այժմ այդ տարածքները վերադարձվել են համայնքին, և օրենքով սահմանված կարգով այսօր իրականացվում են հանրային լսումներ՝ վերոհիշատակյալ հանքատարածքները <<Գրիգնես>> ՍՊԸ-ի կողմից  կրկին վերաշահագործման թույլտվություն ստանալու համար: Գ. Փթուկյանը նշեց, որ հանքերի շահագործումով կստեղծվի նոր աշխատատեղեր: Նա նաև նշեց, որ ընկերությունը կմասնակցի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

 

Ելույթ ունեցան.

 

Համայնքի ավագանու անդամ Ո. Վարդանյանը, ով  նշեց, որ ինքը, որպես համայնքի ավագանու անդամ,  կողմ է եղել վարձակալությամբ տրամադրել ընկերությանը ոչ միայն համայնքի բյուջե ակնկալվող դրամական հոսքի, այլև նրա համար, որ հանքերը երկրի հարստությունն են, ընդերք է, և այն պետք է օգտագործվի հանրապետությունում քարի՝ որպես շինանյութի դիֆիցիտը վերացնելու համար, երկրի զարգացման համար:  Նա ներկայացրեց, որ նախկինում մեկ տուֆքարի   հատի արժեքը 160 ՀՀ դրամ էր, իսկ այսօր 250 ՀՀ դրամ է, որը նաև շինարարություն անող քաղաքացին դժվարությամբ է ձեռք բերում: Այս իրավիճակը բերել է քարի շուկայական գնի բարձրացման: Արթիկի տուֆքարի արդյունահանմամբ   մենք կսաստենք այս դեֆիցիտը:

Գ. Փթուկյանը ներկայացրեց ԽՍՀՄ տարիներին Արթիկի քարի արդյունահանման և արտահանման ծավալների մասին, նշելով, որ ժամանակին Հանրապետության քարի պահանջարկի ավելի քան 60.%-ը բավարարվել է Արթիկից արտահանվող տուֆով, այժմ այդ ծավալները գրեթե զերոյացվել են, մնացել են մեկ-երկու գործող հանքեր,  և այժմ  հնարավորություն է ընձեռնվել մեծացնելու տուֆքարի  արդյունահանման ծավալները:

Մասնակիցների կողմից բարձրացվեցին հետևյալ հարցերը. 

1.Համայնքի բնակիչ Լ. Հաջաթյանը, <<Ռեստարտ>> երիտասարդական  նախաձեռնության անդամ, հարցրեց ինչ լիազորություն ունի համայնքի ավագանին հանքի շահագործման վերահսկման  հարցում, օրինակ, եթե հանքի շահագործումն իրականացվի ոչ պատշաճ ձևով, կկարողանա արդյոք համայնքի ավագանին կասեցնել  հանքի շահագործումը:

Համայնքի ավագանու անդամ Ո. Վարդանյանը պատասխանեց, որ համայնքի ավագանին այս հարցում ունի հողհատկացման լիազորություն, իսկ  հանքի  ճիշտ շահագործման համար գոյություն ունի   լեռտեխհսկողություն:

Ա. Գրիգորյանը նշեց, որ լիցենզավորման, թույլտվության գործընթացով զբաղբում է ՀՀ շրջակա միջավայիր նախարարությունը, օրենքով սահմանված կարգով, և ոչ ճիշտ շահագործման, գործունեության կասեցման խնդիրներն իրենց լիազորությունների շրջանակում է:

 

2. Համայնքի բնակիչ Ա. Առակյանը նշեց, որ ինքն  անձամբ շինքարի դեֆիցիտի հետ է առնչվել օրերս և չի կարողացել համայնքում գործող հանքերից իրեն անհրաժեշտ քանակությամբ տուֆքար գտնել: Նա անձամբ ողջունում է հանքերի վերաբացման նախաձեռնությունը:

3. Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Գրիգորյանը հարցրեց <<Գրիգնես>> ՍՊԸ-ի տնօրեն Ն. Վարդանյանին, թե նախնական մոտավորոպես 10 հա հանքի վրա  քանի հաստոց է նախատեսվում աշխատացնել:

Ն. Վարդանյանը պատասխանեց, որ նախնական նախատեսվում է 3-4 հաստոց, որը պլանավորվում է հասցնել մինչև 10-ի:

Ա. Գրիգորյանի գնահատմամբ 3-4 հաստոցի տեղադրման դեպքում հանքում կաշխատեն մոտավորապես 20 աշխատող, ինչն իր կարծիքով քիչ չէ մեկ հանքի համար:

 4. Համայնքի բնակիչ Ա. Նահապետյանը հարցրեց, թե որքան գումար  արժի հանքի շահագործման  համար նախատեսված  տարեկան  վարձավճարը և ինչպես է այդ գումարը սահմանվել:

Գ. Փթուկյանը պատասխանեց, որ  այդ նպատակով գումարը  հաստատում է ավագանին,  մեկ տարիվա համար մեկ հա տարածքի վարձակալական վճարը սահմանված  է 31 800 ՀՀ դրամ:

5. Համայնքի բնակիչ Ա. Նահապետյանը հնչեցրեց իր մյուս հարցը, արդյոք հանք շահագործողը համայնքաի պահանջների համար անհրաժեշտ տուֆքարը անվճար, թե այլ արտոնյալ հիմունքներով պետք է   տրամադրի:

Գ. Փթուկյանը պատասխանեց, որ տարածքը տալիս են հանքարդյունաբերողին իր բիզնեսի համար, այնուհետև նա ում և ինչ գնով է իրացնում իր քարը և ինչ շահույթ ունի, դա համայնքի խնդիրը չէ, համայնքինը  դա վարձակալական պայմանագրից ստացված միջոցներն են, սակայն այստեղ պետք է հավելել, որ հանքարդյունաբերողի և համայնքապետարանի հարաբերություններից է կախված արտոնյալ պայմաններով շինանյութի տրամադրումը: Օրինակ Պռոշյան փողոցի տուֆ քարով սալապատման աշխատանքներում համայնքին քարը հանքարդյունաբերողը  տրամադրվել է շուկայականից ցածր գնով՝ 270-300 ՀՀ դրամի փոխարեն 230 ՀՀ դրամ, բացի այդ մոտ 300 հատ տուֆ քար կրկին այդ ճանապարհի բարեկարգման համար հանքարդյունաբերողը նվիրել է  բնակիչներին:  Բացի այդ հանքարդյունաբերողները  բարեգործական  քայլեր են անում տարեկան մոտավորապես 150 000 ՀՀ դրամի չափով,  որը ուղղվում է համայնքում գործող կրթօջախների պահանջների հոգալուն:   

  Քննարկման արդյունքում տրվում է նախնական համաձայնություն <<Գրիգնես>> ՍՊԸ-ի կողմից Արթիկի Տուֆագործների 105 հասցեում  10,31042 հա մակերեսով  տուֆի հանքավայրում շահագործման համար:

Տեսաձայնագրությունը՝ https://youtu.be/p-5dwHMS6Mk



Կից փաստաթղթեր՝
(1.35 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner