Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչՌաֆիկ Մաթևոսի Մաթիլյանի (ծնված 1954 թվականի հունիսի 17-ին)2022 թվականի օգոստոսի 11-ին N 3582 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքիհյուսիս-արևելյան թաղամասում նո.1 կվարտալի նո.13 հասցեում գտնվող 08-002-0079-0009 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,08213 հա, որից 0,0660 հա մակերեսով հողամասը Ռաֆիկ Մաթևոսի Մաթիլյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից օգտագործվող 0,01613հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /1978 թվականի մայիսի 17-ի Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի N9/ և Ռաֆիկ Մաթևոսի Մաթիլյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի հյուսիս-արևելյան թաղամասում նո.1 կվարտալի նո.13 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Շիրազի փողոց 3բնակելի տուն:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքԻ Շիրազի փողոց 3հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռաֆիկ Մաթևոսի Մաթիլյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,0660 հա մակերեսով հողամասին կից 0,01613 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,08213 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
3.Հողամասում 2001 թվականից հետո կառուցված շենք-շինությունները ճանաչել ինքնակամ:
4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռաֆիկ Մաթևոսի Մաթիլյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: