14.03.24
Արթիկ համայնքի ղեկավարի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
|
Մարտի 14-ին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Ընդունելությանը մասնակցել են նաև Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները։Քաղաքացիների բարձրացրած հարցերն առնչվել են քաղաքաշինական խնդիրներին, ֆինանսական աջակցության տրամադրմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը։Համայնքի ղեղավարը պատասխանատուների հետ լսել է քաղաքացիների բարձրացրած հարցերը, որոնցից մի քանիսը տեղում լուծում են ստացել, իսկ որոշ խնդիրներ քննարկվելու են առաջիկայում` լուծման անհրաժեշտ տարբերակներ գտնելու նպատակով։Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ` աշխատակազմի պատասխանատուները տեղում արծարծված հարցերն ուսումնասիրելու են առավել հանգամանորեն` քաղաքացիներին լրացուցիչ ...
Մանրամասն |
|
14.03.24
Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում անցկացվել է մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում
|
Արթիկ համայնքի կրթամշակութային ՀՈԱԿ-ներում մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումները շարունակվում են։ Նախօրեին <<Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ում անցկացվել է մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում, որը կրել է <<Թե մայր չլիներ աշխարհում այս նոր>> խորագիրը։ Կենտրոնի գեղարվեստական խմբերը գեղեցիկ կատարումները նվիրել են դահլիճում գտնվող իրենց մայրերին ու քույրերին։ Միջոցառման ավարտին հաստատության տնօրեն Լիլիթ Հարությունյանը խոնարհումի և երախտիքի խոսքեր է հղել բոլոր մայրերին, շնորհակալություն հայտնել ՀՈԱԿ-ի աշխատակազմին, գեղարվեստական խմբերին և սաներին` գեղեցիկ ու բովանդակալից միջոցառում անցկացնելու համար։
|
|
13.03.24
Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի հրավեր
|
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2024 թվականի մարտի 20-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք.Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը:
|
|
13.03.24
Արթիկի համայնքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն գյուղերի վարչական ղեկավարների մասնակցությամբ
|
2024 թվականի մարտի 13-ին Արթիկի համայնքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` Արթիկ համայնքի գյուղերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Աշխատանքային խորհրդակցությունը վարել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։Օրակարգում ընդգրկված հարցերն առնչվել են գյուղերում սեփական եկամուտների կատարման ցուցանիշներին, աշխատանքային խմբերի կողմից գյուղեր կատարած շրջայցերի արդյունքներին, մեկնարկելիք գյուղատնտեսական աշխատանքներին, մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցներին։Բացելով աշխատանքային խորհրդակցությունը`համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը խոսել է անցած տարվա աշխատանքներից, բացթողումներից ու գյուղերում առկա խնդիրների պատճառներից, ...
Մանրամասն |
|
13.03.24
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հետ հետևել է Արթիկի <<Մոդուլային>> տիպի մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին
|
Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի և աշխատակազմերի պատասխանատուների հետ հետևել է Արթիկի <<Մոդուլային>> տիպի, 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին, որի ընդհանուր արժեքը 793 մլն 883 հազար դրամ է։ 2024 թվականին նախատեսվել է 296 մլն 605 հազար դրամ։ Պատասխանատուները բոլոր շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել են աշխատանքների ընթացքը և ընդգծել, դրանք առանց թերացումների և ժամկետներում ավարտելու կարևորությունը։ 🌐Աղբյուրը`👉ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
|
|
09.03.24
Պեմզաշենի արվեստի դպրոցում անցկացվել է մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում
|
Արթիկ համայնքի կրթամշայութային ՀՈԱԿ-ներում մեկնարկել են մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումները։ Նախօրեին գարնան այս գեղեցիկ տոնին նվիրված միջոցառում էր անցկացվել <<Պեմզաշենի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ում` <<Երաժշտությունը ժպիտներ է տարածում>> խորագրով։ Հերմինե Թովմասյանի սաներն իրենց կատարումներով շնորհավորել են Կանանց տոնը` իրենց մայրերին, քույրերին, բոլոր կանանց ու աղջիկներին երաժշտության միջոցով փոխանցելով իրենց սերը, ուշադրությունը և գնահատանքի խոսքը։
|
|
08.03.24
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր.🌷⚘️🌸Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:Դուք` որպես հոգատար մայր, սիրող կին, հայրենի օջախի պահապան, նպաստում եք, որ հաղթահարվեն ամենօրյա դժվարությունները, իրականություն դառնան երազանքները, ամբողջացնում եք այնպիսի արժեքներ, ինչպիսիք են սերը, հավատարմությունը, ընտանիքը։ Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային ավանդույթները և հայկական ընտանիքի ամրությունը։ Դուք եք մեզ շրջապատող աշխարհը դարձնում բարի ու ներդաշնակ։ Վստահ եմ, որ թե՛ մեր երկրի, թե՛ Արթիկ համայնքի հաջողությունները կյանքի են կոչվել ամուր ընտանեկան արժեքների և հանրային կյանքի բոլոր բնագավառներում ձեր ակտիվ մասնակցության շնորհիվ։ Այսօր կանայք մեծ թիվ են կազմում Արթիկի համայնքապետարանի աշխատակազմում, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |