ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությամբ բաց աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ թվով 7 /յոթ/ թեթև մարդատար ավտոմեքենաները և հաստատել մեքենաների օտարման մեկնարակային գները համաձայն թիվ 1 հավելվածի:
2.Հաստատել աճուրդի մասին հրապարակային ծանուցման հայտարարության տեքստը՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
3.Հաստատել աճուրդի կանոնակարգը՝ համաձայն թիվ 3 հավելվածի.
4. Աճուրդը կազմակերպելու նպատակով՝
1)ստեղծել աճուրդային հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) հետևյալ անհատական կազմով`
ա) Անանիկ Ոսկանյան - հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար,
բ) Վարդան Մակեյան - հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ղեկավար տեղակալ
գ) Արա Սուքիասյան - հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,
դ)Արկադի Թադևոսյան - հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ
ե) Զորհաբ Հովսեփյան – հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական
զ) Տաթևիկ Չարչյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի օգնական
է) Վարդուհի Հովհաննիսյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ
ը) Ոսկան Վարդանյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Միասնական Արթիկ» խմբակցության ավագանու անդամ
թ) Հովհաննես Սահակյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Հանուն Հանրապետության» խմբակցության ավագանու անդամ
ժ) Արտակ Հարությույան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Ազատական կուսակցություն» խմբակցության ավագանու անդամ
ի) Հակոբ Մաթիլյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Դաշնակցություն» խմբակցության ավագանու անդամ
լ) Արթուր Աստոյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ.
2) Աճուրդավար նշանակել հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արկադի Թադևոսյանին, իսկ արձանագրող՝ հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տաթևիկ Չարչյանին.
5.<<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանձնաժողովին վերապահել հրապարակային սակարկություն կազմակերպելու լիազորուրություն (աճուրդի կազմակերպիչ):
|