Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 215
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 հունվարի 2023 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ ՓՈՂՈՑ 17/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՂՈՒՇ ԼՅՈՎԱՅԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է  հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Հեղուշ Լյովայի Իսրայելյանի (ծնված 1962 թվականի հունիսի 13-ին) 2023թվականի հունվարի 18-ին N 295 դիմումը:

    Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի   Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Կոմերիտմիության փողոց 7 հասցում գտնվող 08-002-0109-0020 կադաստրային ծածկագրով  հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,08999հա մակերես,որից  0,0600հա մակերեսով հողամասը Հեղուշ Լյովայի Իսրայելյանի ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված  հողամասն է: Ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված հողամասին կից օգտագործվող  0,02999հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

     Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 2023թվականի հունվարի 16-ի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցամատյան 160/ և Հեղուշ Լյովայի Իսրայելյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության  օրենքի 22-րդ և 24-րդ կետերով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով

                                                                                                            ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

     1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի Կոմերիտմիության փողոց 7հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն  Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Գրիգոր Զոհրապ փողոց 17/2բնակելի տուն:         

    2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  Արթիկ քաղաքի Գրիգոր Զոհրապ փողոց 17/2հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հեղուշ Լյովայի Իսրայելյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ  ժառանգության իրավունքով ձեռք  բերված 0,0600հա մակերեսով հողամասին կից 0,02999հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,08999համակերեսով հողամասի և դրա վրա գտնվող  շենք-շինությունների  նկատմամբ:  

   3.Հողամասում 2001 թվականից հետո կառուցված շենք-շինությունները ճանաչել ինքնակամ:

   4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի  քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

   6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հեղուշ Լյովայի Իսրայելյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner