Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի №698-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 39-րդ կետի 2-րդ ենթակետով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Պետական գույքի կառավարման կոմիտեի 2024 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 03/11.3/5915 գրությունը (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի սեպտեմբերի 24-ին № 5225 թվագրմամբ), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆագործների փողոց 3 հասցեում գտնվող շենք-շինությունները՝ պետական գրանցման ենթարկելու նպատակով, դրանց կառուցապատման և սպասարկման համար զբաղեցրած 0,07859հա մակերեսով հողամասը հանել համայնքային սեփականության գույքի ցանկից:
2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ գույքի պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
3․Սույնորոշումնուժիմեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Պետական գույքի կառավարման կոմիտեին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |