Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱրթիկ համայնքիավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ172-Ն որոշմամբ հաստատված 2024 թվականի բյուջեի Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի ,,Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին’’ (4819) հոդվածում նախատեսված գումարից՝ 8574400 /ութ միլիոն հինգ հարյուր յոթանասունչորս հազար չորս հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ, որպես նվիրաբերություն հատկացնել «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնին՝ կենտրոնի ընթացիկ գործունեության ապահովման, 13-18 տարեկան երիտասարդներին երիտասարդական աշխատանքի անվճար ծառայությունների տրամադրման նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |