Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 189
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 170-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ Գ․ՍԱԱԿԱՁԵԻ ՓՈՂՈՑ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության   կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի №698-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 39-րդ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.Հաշվի առնելով,որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ԳՍաակաձեիփողոց 1 հասցեում գտնվող շենք-շինությունները,դրանց կառուցապատման և սպասարկման համար զբաղեցրած 0,28579հա մակերեսով, 08-002-0005-0021 կադաստրային ծածկագրով հողամասը չեն գտնվում որևէ գերատեսչության հաշվեկշռում,ուստի վերոնշյալ գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ պետական գրանցման ենթարկելու և համայնքին փոխանցելու նպատակով։

2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ գույքի պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել  համայնքի  հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։

3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Պետական գույքի կառավարման կոմիտեին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner