Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Ժան Սանասարի Ոսկանյանի 2024 թվականի հունվարի 30-ի թիվ 631 դիմումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությանը` Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2024 թվականի օգոստոսի 29-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №29082024-08-0010 վկայականով փաստագրված,Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Պեմզաշեն 7-րդ փողոց 2-րդ նրբանցք 11 շենք 10 հասցեում գտնվող բնակարանը նվիրատվություն կատարել Սանասար Էլիգյունի Ոսկանյանի ընտանիքին հետևյալ կազմով.
1) Սանասար Էլիգյունի Ոսկանյանի (անձնագիր` AX0270380),
2) Լիդա Ռաֆայելի Գրիգորյան (անձնագիր` AX0270373),
3) Ժան Սանասարի Ոսկանյան (անձնագիր` AV0245138),
4) Նախշուն Յուրիկի Հովհաննիսյան(նույնականացման քարտ՝ 010177970),
5) Ռոբերտ Ժանի Ոսկանյան (նույնականացման քարտ՝ 012556437),
6) Ռոման Ժանի Ոսկանյան (նույնականացման քարտ՝ 013942552)։
2. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |