Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Նուրա Գասպարի Զուռնաչյանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 6021 դիմումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությանը` Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2024 թվականի դեկտեմբերի 5-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №05122024-08-0021 վկայականով փաստագրված,Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Շինարարների փողոց, 4 շենք, 48 հասցեում գտնվող բնակարանը նվիրատվություն կատարել Նուրա Գասպարի Զուռնաչյանի ընտանիքին հետևյալ կազմով.
1) Նուրա Գասպարի Զուռնաչյան (անձնագիր` AP0572231),
2) Լուսինե Վարշամի Հարությունյան (անձնագիր` AU0545563),
3) Հուսիկ Վարշամի Զուռնաջյան (անձնագիր` AL0531663),
4) Հովիկ Վարշամի Զուռնաջյան (անձնագիր`AT0459162)։
2.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |