Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 նոյեմբերի 2022 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԱՔԱՐ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ 2 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈՒԲԵՆ ՍԵԴՐԱԿԻ ՄԱԻԼՅԱՆԻ ԵՎ ԱՆՆԱ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՄԱԻԼՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Վարդաքար գյուղի բնակիչ Ռուբեն Սեդրակի Մաիլյանի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 4289 դիմումը:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Վարդաքար գյուղի 1-ին փողոց 1-ին փակուղի 2 բնակելի տուն հասցեում գտնվող 08-110-0051- կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,15932 հա, որը օգտագործում են Ռուբեն Սեդրակի Մաիլյանը(ծնված 1965 թվականի հունվարի 18-ին) և Աննա Վարազդատի Մաիլյանը(ծնված 1972 թվականի հունվարի 18-ին): 0,15932 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Վարդաքար համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի հունիսի 6-ի N3 որոշում/ Ռուբեն Սեդրակի Մաիլյանի և Աննա Վարազդատի Մաիլյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ և 24-րդ կետերով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Վարդաքար գյուղի 1-ին փողոց 1-ին փակուղի 2 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռուբեն Սեդրակի Մաիլյանի և Աննա Վարազդատի Մաիլյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Վարդաքար համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի հունիսի 6-ի N3 որոշմամբ հատկացված, 0,15932 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,15932 հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ:

2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբեն Սեդրակի Մաիլյանին Եվ Աննա Վարազդատի Մաիլյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner