ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2024 թվականի N 620-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՆՈՒՇԱՎԱՆ 12-ՐԴ ՓՈՂՈՑ 28 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳԵՎՈՐԳ ՀԱՄԼԵՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ ՀԱՄԼԵՏԻ ՄԱՏԻՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով 2012 թվականի դեկտեմբերի 11-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 11122012-08-0242/, կադաստրի կոմիտեի 2023թվականի դեկտեմբերի 31-ի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2023NKNCSS ծածկագրով տեղեկանքը և Գևորգ Համլետի Վարդանյանի 2024թվականի հունվարի 19-ի N 425 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղի բնակիչներ Գևորգ Համլետի Վարդանյանին (ծնված 1990թվականի դեկտեմբերի 02-ին) և Մարիամ Համլետի Մատինյանին (ծնված 1981թվականի փետրվարի 26-ին) սեփականության իրավունքով պատկանող 0,12300հա մակերեսով, 08-002-0027-0024 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 58,28քմ արտաքին մակերեսով անասնաշենքը և 2,56քմ արտաքին մակերեսով շվաքարանը ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ
1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Սահմանել, որ սեփականատերը
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 31905(երեսունմեկ հազար ինն հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը:
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Համլետի Վարդանյանին և Մարիամ Համլետի Մատինյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՈՍԿԱՆՅԱՆ
10 ԱՊՐԻԼԻ 2024թ.
Ք.Արթիկ
Արագ արձագանքի կոդի (QR կոդ) միջոցով կարող եք փաստաթուղթը տեսնել
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում